From Wikipedia, the free encyclopedia
Փարա ( օսման.՝ پاره, պարսկերենից پاره, pâre, «կտոր», մաս[1][2] Կիրիլիցա ՝ пара), օսմանյան կայսրության, Թուրքիայի, Եգիպտոսի, Չեռնոգորիայի, Ալբանիայի և Հարավսլավիայի նախկին արժութային մանրադրամային միավոր, որը սերբական դինարի ներկայիս ենթամիավորի անվանումն է նաև, թեև հազվադեպ է գործածվում։
1524 թվականին Եգիպտոսի օսմանյան օրենսգրքում (kanunname) մամլուքյան եգիպտական մեդին մետաղադրամը նշված է որպես փարե և դրա արժեքը սահմանված է 2 1⁄2 դիրհամ. 1640 թվականից փարայի արժեքը օսմանյան արժույթի համեմատությամբ որոշված էր 3 աքչե։ 16-րդ և 17-րդ դարերում փարաներ հատվել են կայսրության շատ մասերում՝ Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում[3]։ 1688 թվականին ներմուծվեց օսմանյան ղուրուշը, որը հավասար էր 40 փարայի։ 1844 թվականին ղուրուշն իր հերթին հավասարվեց նոր ներմուծված 1⁄100 օսմանյան լիրայի։
Ժամանակակից թուրքական լիրան բաժանված է միայն ղուրուշների։
Սերբիայում փարան դինարի ենթամիավորն է 19-րդ դարից։ Չեռնոգորիայի պերպերը իր կարճատև գոյության ընթացքում՝ 1906-1918 թթ. ստորաբաժանվել էր 100 փարայի։ Ալբանիայում փարան որպես արժույթ օգտագործվել է մինչև 1926 թ․ լեկի մուտք գործելը։
Ալբաներեն, քրդերեն, հունարեն, բուլղարերեն, մակեդոներեն, մանդաերեն, ռումիներեն, բոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն և թուրքերեն para -ն ու նրա հոգնակի բառաձևերը՝ παράδες, pari, pare, parale, parai, paraja կամ paralar փող իմաստն արտահայտող ընդհանուր տերմին է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.