Ցրված սկավառակ
From Wikipedia, the free encyclopedia
Ցրված սկավառակ - Արեգակնային համակարգի հեռավոր շրջան, նոսր բնակեցված Արեգակնային համակարգի փոքր մարմիններով, որոնք հիմնականում կազմված են սառույցից։ Այսպիսի մարմինները անվանում են ցրված սկավառակի մարմիններ (անգլերեն՝ SDO*, scattered disc object), նրանք պատկանում են տրանսնեպտունային մարմինների (ՏՆՄ) մեծ խմբի ենթաբազմությանը։ Ցրված սկավառակի ներքին մասը (Արեգակին մոտ) մասնակիորեն ծածկում է Կոյպերի գոտին, իսկ նրա արտաքին մասը, համեմատած Կոյպերի գոտու հետ, շատ ավելի հեռու է տարածվում Արեգակից և շատ ավելի բարձր և ցածր խավարածրի հարթությունից։