From Wikipedia, the free encyclopedia
«Ցորեն մաղողները» (ֆր.՝ Les Cribleuses de blé), Ֆրանսիացի նկարիչ, կերպարվեստում ռեալիզմի հիմնադիրներից Գյուստավ Կուրբեի (Gustave Courbet, 1819-1877) նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1853 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 131 × 167 սմ։ «Ցորեն մաղողները» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Նանտի գեղարվեստի թանգարանում (Նանտ, Ֆրանսիա)։
Ցորեն մաղողները | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Գյուստավ Կուրբե[1] |
տարի | 1850[2] |
բարձրություն | 131 սանտիմետր |
լայնություն | 167 սանտիմետր |
ժանր | ռեալիզմ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Գեղարվեստի թանգարան (Նանտ) |
հավաքածու | Գեղարվեստի թանգարան (Նանտ) |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Les Cribleuses de blé by Gustave Courbet Վիքիպահեստում |
«Ցորեն մաղողները» ստեղծագործությունը պատկանում է Գյուստավ Կուրբեի Օրնանի գյուղացիների կյանքը պատկերող շարքին, որը հեղինակը վրձնել է հընթացս 1850-ական թվականների։ Այս կտավն առանձնանում է այդ շարքի մյուս նկարներից։
Կուրբեն նկարում պատկերել է գյուղական ծանր աշխատանք, սակայն կանանց աշխատանքը բնավ հոգնեցուցիչ չի երևում։ Հեղինակին հաջողվել է պատկերել գյուղացիներին հիացմունքով և ակնածանքով՝ տալով կտավին քնարական և լուսավոր մթնոլորտ։ Գյուստավ Կուրբեն օգտագործել է սահմանափակ գունային երանգներ, որոնք աչքի են ընկնում ուժեղ ու վառ գուներանգով, ինչպիսին է կենտրոնական կերպարի կարմիր հանդերձանքը։ Հայտնի է, որ մաղով կնոջը նկարելիս Կուրբեին որպես բնորդուհի ծառայել է քույրը՝ Զոյան, իսկ պարկերին հենված կինը նկարչի մյուս քույրն է՝ Ժյուլետտան։ Ըստ որոշ կարծիքների սնդուկի մոտ պատկերված տղան հեղինակի ապօրինի զավակ Դեզիրե Վինեն է[3]։
Նկարին հետաքրքրություն են տալիս հետին պլանում պատկերված կծկված-քնած կատուն, դռանը փակցրած վիմագրությունը և սենյակի մուտքը փակող սնդուկ-պահարանը։
«Ցորեն մաղողները» ստեղծագործությունը մեծ խանդավառությամբ է ընդունվել հասարակության կողմից։ Որոշ քննադատներ փնթի ու թափթփված են համարել կարմիր զգեստի տակից երևացող կնոջ ներբանները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.