Ցյուրիխի լիճ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ցյուրիխի լիճ, (գերմ.՝ Zürichsee, ֆր.՝ Lac de Zurich), լիճ Շվեյցարիայում, Գլառնյան Ալպերի հյուսիսային ստորոտին, հնագույն սառցադաշտի գործունեությամբ առաջացած իջվածքում, ծովի մակարդակից 409 մ բարձրության վրա։ Գտնվում է Շվեյցարիայի Սանկտ-Հալեն, Շվից և Ցյուրիխ կանտոնների միջև։ Մակերեսը 88 կմ², կմ2 է, ամենամեծ երկարությունը՝ 40 կմ, լայնությունը 1-4 կմ խորությունը՝ մինչև 143 մ, ունի մանգաղի ձև։ Ծայր արևելքում ընդունում է Լինտ գետը, իսկ լճի արևմուտքից արտահոսում է Աարե գետի վտակ Լիմատը։ Նավարկելի է։ Կա ձկնորսություն։ Ափերին են Ցյուրիխ քաղաքը և բազմաթիվ առողջարաններ։
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Եվրոպա | |
Երկիր | Շվեյցարիա | |
Վարչատարածքային բաժանում | Սանկտ-Հալեն (կանտոն)/Շվից (կանտոն)/Ցյուրիխ (կանտոն) | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 406 մ | |
Երկարություն | 40 կմ | |
Լայնություն | 4 կմ | |
Ավազանի մակերեսը | 88,66 կմ² | |
Ծավալը | 3,9 կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 143 մ | |
Միջին խորությունը | 49 մ | |
Ջրահավաքի մակերեսը | 1829 կմ² | |
Թափվող գետերը | Լինտ (գետ) | |
Գուրդենի ցամաքալեզվակը, որը երկաթուղային դամբը միացնում է Ռապերսվիլի հրվանդանին, լիճը բաժանում է երկու անհավասար մասերի։ Փոքրը Վերին լիճն է (Obersee), որը գտնվում է Շվից և Սանկտ-Հալեն կանտոնների միջև։ Մեծ մասը զբաղեցնում է Ցյուրիխ կանտոնի սահմաններում տարածվող Ստորին լիճը (Untersee): Ստորինը Ցյուրիխի լճի հիմնական մասն է, որն առանձնանում է մեծ խորությամբ (143 մ), իսկ Վերինը խորը չէ, գերաճած՝ եղեգնով։ Երկու ափերով էլ երկաթուղային ճանապարհներ են անցնում։ Լճի կղզիները երկուսն են Ուֆենաուն և Լյուցելաուն։ 1854 թվականին Ցյուրիխի լճում, Մայլենում կառուցվեցին Շվեյցարիայում առաջին ցցաշենքերը։
Լճի վրա կանոնավոր ուղևորափոխադրումներն ապահովում է Zürichsee Schifffahrtsgesellschaft նավագնացությունը:. Այս նավատորմի նավատորմը բաղկացած է տասնյոթ նավից, որի կազմի մեջ մտնում են երկու հին անվավոր շոգենավեր՝ Stadt Zürich (կառուցված 1909 թվականին) և Stadt Rapperswil (կառուցված 1914 թվականին)։ Հորգեն և Մայլեն բնակավայրերը իրար են կապում լճի վրա բացված ավտոմոբիլային լաստանավային անցուղով։ Լաստանավային օպերատորը Zürichsee-Fähre Horgen-Meilen AG ընկերություն է։ Անցուղում օգտագործում է հինգ լաստանավ, որոնք յուրաքանչյուր 10 րոպե իրար հաջորդում են։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցյուրիխի լիճ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.