Տևրիկ, գետ Հայկական լեռնաշխարհում, Եփրատի աջ վտակը։ Սկիզբ է առնում Հյուսիսային Հայկական Տավրոսի համակարգի Թեջեր լեռնաշղթայի հարավային լանջերից (2 օժանդակներով)։ Երկարությունը մոտ 123 կմ է։ Հոսում է լայն հովտով և Տևրիկ (Դիվրիգ) քաղաքից արևելքում թափվում Եփրատ։ Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ գարնանը։ Տևրիկի հովտով է անցնում Սվազ–Երզնկա երկաթուղին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տևրիկ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Տևրիկ, Բնութագիր ...
Տևրիկ |
---|
Բնութագիր |
---|
Երկարություն | մոտ 123 կմ |
---|
Գետաբերանի տեղակայում | Եփրատ |
---|
Տեղակայում |
---|
Երկիր | Թուրքիա |
---|
Փակել