Տրանսպորտը Իրանում
From Wikipedia, the free encyclopedia
Իրանն ունի զարգացած մայրուղիների ցանց, որը միավորում է երկրի համարյա բոլոր քաղաքները։ 2002 թվականին Իրանում կառուցվել է 178 հազար կիլոմետր երկարությամբ մայրուղի, որից 117 կիլոմետրը ասֆալտապատ է։ Գործում է 7256 կիլոմետր երկարությամբ երկաթուղի։ Իրանը տարածվում է երկու ծովերի ափերին՝ Կասպից և Արաբական ։ Խոշոր նավահանգիստներն են Բանդար Աբբաս, Խորեմշահր, Բանդարե Անզալի։ Աշխատում է 321 օդանավակայան։ Խոշոր քաղաքներում գործում է զարգացած հասարակական տրանսպորտային ցանց[1]։ Վեց քաղաքներում կառուցվում է մետրոպոլիտեն։