![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/70/%25D0%25A2%25D1%2583%25D1%2584%25D0%25B0%25D0%25BD_%25D0%259C%25D0%25B8%25D0%25BD%25D0%25BD%25D1%2583%25D0%25BB%25D0%25BB%25D0%25B8%25D0%25BD.jpg/640px-%25D0%25A2%25D1%2583%25D1%2584%25D0%25B0%25D0%25BD_%25D0%259C%25D0%25B8%25D0%25BD%25D0%25BD%25D1%2583%25D0%25BB%25D0%25BB%25D0%25B8%25D0%25BD.jpg&w=640&q=50)
Տուֆան Մինուլին
From Wikipedia, the free encyclopedia
Տուֆան Գաբդուլլա ուլի Մինուլին (թաթարերեն՝ Туфа́н Габдулла́ улы Миңну́ллин, օգոստոսի 25, 1935(1935-08-25), Olı Mämätxuca - մայիսի 2, 2012(2012-05-02), Կազան, Ռուսաստան), թաթար ժամանակակից ականավոր գրող, թատերագիր, հրապարակագիր, հասարակական-քաղաքական գործիչ։ Ընտրվել է Թաթարստանի պետական խորհրդի պատգամավոր, արժանացել Դամիր Սիրազիևի, Մուսա Ջալիլի, Գաբդուլլա Տուկայի մրցանակների, Կազանի պատվավոր քաղաքացու կոչման։ Համբավվել է որպես դասական մակարդակի գրող, ով կարողացել է մի նոր մակարդակի հասցնել թաթարական թատերագրությունն ու թատրոնը[1]։ 1984 թվականից մինչև իր մահը (2014) անընդմեջ ընտրվել է նախ՝ Թաթարական ԻԽՍՀ Գերագույն խորհրդի, ապա՝ վերջինիս փոխարինած Պետական խորհրդի պատգամավոր։ Ընդ որում՝ եղել է այն սակավաթիվ պատգամավորներից մեկը, ով միշտ ելույթ է ունեցել թաթարերեն և պետական մակարդակով բարձրացրել թաթարերենի ու թաթարական մշակույթի հիմնախնդիրները[2]։
Տուֆան Մինուլին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 25, 1935(1935-08-25) |
Ծննդավայր | Olı Mämätxuca |
Վախճանվել է | մայիսի 2, 2012(2012-05-02) (76 տարեկան) |
Վախճանի վայր | Կազան, Ռուսաստան |
Գերեզման | Կազանի Նովո Տատարսկի սլոբոդայի թաթարական գերեզմանատուն |
Մասնագիտություն | սցենարիստ, գրող, քաղաքական գործիչ, դրամատուրգ և հրապարակախոս |
Լեզու | թաթարերեն և ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան |
Ժանրեր | պիես, բանաստեղծություն և պատմվածք |
Գրական ուղղություններ | սոցիալիստական ռեալիզմ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
Ամուսին | Näcibä İxsanova? |
Կայք | tufanminnullin.com |
![]() |