![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b1/Georges_Gilles_de_la_Tourette.png/640px-Georges_Gilles_de_la_Tourette.png&w=640&q=50)
Տուրետի համախտանիշ
From Wikipedia, the free encyclopedia
Տուրետի համախտանիշ կամ Տուրետի հիվանդություն, Ժիլ դե լա Տուրետի համախտանիշ (անգլ.՝ Tourette syndrome), կենտրոնական նյարդային համակարգի` գեներով պայմանավորված խանգարում, որը դրսևորվում է ցանկացած տարիքում և բնորոշվում է բազմաթիվ հենաշարժական տիկերով և առնվազն մեկ ձայնային կամ մեխանիկական տիկով։
Տուրետի համախտանիշ անգլ.՝ Tourette syndrome | |
---|---|
![]() Ժորժ Ժիլ դե լա Տուրետ (1857–1904) | |
Տեսակ | հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | տիկ |
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն |
ՀՄԴ-9 | 307.23307.23 |
ՀՄԴ-10 | F95.295.2. |
Անվանվել է | Georges Gilles de la Tourette? |
![]() |
Տուրետի համախտանիշը նախկինում համարվում էր հազվադեպ և տարօրինակ համախտանիշ, որը ասոցացվում է անկանոն մկանային ջղաձգությունների, տարօրինակ ցնցումների, ցենզուրայից դուրս բառեր կամ սոցիալապես անհարկի և վիրավորական արտահայտություններ բղավելու (էխոլալիա, կոպրոլալիա) հետ։ Սակայն այս սիմտոմներն առկա են միայն Տուրետի համախտանիշով տառապող քիչ թվով մարդկանց մոտ[1]։
Տուրետի սինդրոմ ունեցող մարդկանց ինտելեկտի մակարդակը և կյանքի տևողությունը նորմայի մեջ է։ Տիկերի արտահայտվածության աստիճանը նվազում է երեխաների մեծամասնության մոտ, երբ նրանց դեռահասության տարիքն ավարտվում է։ Տուրետի համախտանիշի ծանր աստիճանը հասուն տարիքում հազվադեպ է հանդիպում։ Համախտանիշ ունեցողների մեծ մասն արական սեռից են (4:1)։ Նրանց թվում ավելի շատ են հրեաները[2][3]։ Տուրետի համախտանիշ ունեցող հանրահայտ մարդիկ հանդիպում են կյանքի բոլոր ոլորտներում[4]։
Գենետիկական և բնապահպանական գործոնները որոշակի դեր են կատարում Տուրետի համախտանիշի էտիլոգիայում, բայց ճշգրիտ հիվանդության պատճառները հայտնի չեն։ Շատ դեպքերում բուժում չի պահանջվում։ Գոյություն չունի արդյունավետ դեղամիջոցներ տիկերի յուրաքանչյուր դեպքի համար, բայց դեղորայքի և բուժման մեթոդների օգտագործումը, որոնք հեշտացնում են հիվանդի վիճակը, արդարացված է։ Այդ հիվանդության մասին տեղեկացումը, պարզաբանումը և հիվանդների հոգեբանական աջակցություն ցուցաբերելը բուժման պլանի կարևոր մասն են կազմում[5]։
Նախկինում «ջղաձգությունների տիկ» («tic convulsif») անվամբ հայտնի հիվանդության էպոնիմն առաջարկել է Ժ. Մ. Շարկոն ի պատիվ, իր աշակերտ Ժ. Տուրետի, ով ֆրանսիացի բժիշկ և նյարդաբան էր, և 1885 թվականին հաշվետվություն էր հրապարակել Տուրետի համախտանիշով 9 հիվանդների մասին[2]։