From Wikipedia, the free encyclopedia
Տուղտավարդ (լատին․՝ Alcea), մոլոշավարդ, սուլթան վարդ, տուղտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Տուղտավարդ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Փիփերթածաղկավորներ (Malvales) |
Ընտանիք | Փիփերթազգիներ (Malvaceae) |
Ենթաընտանիք | Փիփերթայիններ (Malvoideae) |
Տրիբա | Malveae |
Ցեղ | Տուղտավարդ (Alcea) L., 1753 |
Ցողունը մերկ է կամ մազմզոտ, կանգուն, բարձրությունը՝ 50-250 սմ։ Տերևներն ամբողջական են կամ բլթակավոր։ Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ երկսեռ, խոշոր, սպիտակ, բաց դեղնավուն, մուգ կարմրավունից մինչև բաց վարդագույն։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը տրոհվող է՝ կազմված բազմաթիվ (18-40) միասերմ պագիկներից։ Սերմերը երիկամաձև են։
Հայտնի է մոտ 60, Հայաստանում՝ 8 տեսակ՝
Մշակվում է՝
Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է քարքարոտ լանջերին, լեռնատափաստաններում, ժայռաճեղքերում, ընկուզենու, գիհու նոսրանտառներում, թփուտներում և այլն։
Բույսի վերգետնյա մասը պարունակում է բազմաշաքարներ (գլյուկոզ, ռամևոզ, արաբինոզ ), ածխաջրեր, վիտամիններ և այլն։ Արմատներից պատրաստված խյուսով բուժում են թարախապալարները (արագ հասունացնում է) և վերքերը։ Ծաղիկների Եփուկն օգտագործում են տիֆի և այլ տենդային հիվանդությունների ժամանակ։ Կիրառվում է գեղազարդիչ ծաղկաբուծության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուղտավարդ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուղտավարդ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.