![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2e/VDay_Parade_Rehearsal_Moscow04.jpg/640px-VDay_Parade_Rehearsal_Moscow04.jpg&w=640&q=50)
Տոր (զենիթահրթիռային համալիր)
From Wikipedia, the free encyclopedia
Տոր (ՀՀՀՎ ինդեքս՝ 9К330, ՆԱՏՕ-ի կոդավորմամբ՝ SA-15 Gauntlet), բոլոր եղանակային պայմաններում աշխատող տակտիկական զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ), որը նախատեսված է դիվիզիոն օղակում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) և հակահրթիռային պաշտպանության խնդիրներ լուծելու համար։
ՄՄ 9А331-1 ԶՀՀ 9К331 Տոր-Մ1 | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Դասակարգ | զենիթահրթիռային համալիր |
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/ԽՍՀՄ, Ռուսաստան |
Քաշ, տ. | 32 տ |
Անձնակազմ | 4 |
Պատմություն | |
Նախագծող | Ալմազ֊Անտեյ |
Արտադրող | ![]() |
Արտադրման թվականներ | 1983 թվականից |
Շահագործման սկիզբ | 1986 |
Մարտեր | Ռուս-վրացական պատերազմ |
Անվանված է | տոր |
Չափեր | |
Բազա, մմ | 5055 մմ |
Կլիրենս, մմ | 450 մմ |
Սպառազինություն | |
Հրաձգության հեռավորություն, կմ | 1—15 |
Շարժականություն | |
Շարժիչի հզորություն, ձիաուժ | 840 Ձու |
Արագությունը խճուղով, կմ/ժ | 65 կմ/ժ |
Запас хода խճուղով, կմ | 500 |
Հաղթահարվող բարձունք, աստ. | 35 |
Հաղթահարվող խրամ,մ | 2,0 մ |
Հաղթահարվող ծանծաղուտ, մ | 1,0 մ |
Տոր համալիրը նախատեսված է կարևոր վարչական, տնտեսական և ռազմական օբյեկտները, ցամաքային զորքերի առաջնային էշելոնները հակառադիոտեղորոշման և թևավոր հրթիռներից, ԱԹՍ-ներից, ավիացիոն ռումբերից, ինքնաթիռներից և ուղղաթիռներից (այդ թվում նաև «սթելս» տեխնոլոգիայով պատրաստված) պաշտպանելու համար։ Կարող է աշխատել ինչպես մեխանիկական՝ օպերատորի կառավարմամբ, այնպես էլ ավտոմատ ռեժիմներով։ Ընդ որում, Տոր համակարգն ինքն է կառավարում նշված օդային տարածքությունն ու ինքնուրույն որսում է բոլոր օդային թիրախները։