![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0e/Akiyoshi_Toshiko_1953.jpg/640px-Akiyoshi_Toshiko_1953.jpg&w=640&q=50)
Տոշիկո Ակիյոշի
From Wikipedia, the free encyclopedia
Տոշիկո Ակիյոշի (|秋吉 敏子 or 穐吉 敏子, անգլ.՝ Toshiko Akiyoshi, դեկտեմբերի 12, 1929(1929-12-12)[1][2], Liaoyang, Չինաստան)[3], ճապոնա-ամերիկյան ջազային դաշնակահարուհի, կոմպոզիտոր, գործիքավորող, նվագախմբի ղեկավար[4]։ Տասնչորս անգամ առաջադրվել է Գրեմի մրցանակի, եղել է առաջին կին երաժիշտը, ով Down Beat ամսագրի ընթերցողների ամենամյա քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել և մրցանակներ շահել Best Arranger և Best Composer անվանակարգերում։ 1984 թվականին նրա մասին նկարահանվել է Jazz Is My Native Language փաստավավերագրական կինոնկարը։ 1996 թվականին Տոշիկո Ակիյոշին հրատարակել է իր ինքնակենսագրական գիրքը՝ Life with Jazz խորագրով, 2007 թվականին արվեստագետներին խրախուսող ամերիկյան ոչ կառավարական National Endowment for the Arts կազմակերպությունը նրան ճանաչել է NEA Jazz Master[5][6]:
Տոշիկո Ակիյոշի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1929(1929-12-12)[1][2] (94 տարեկան) Liaoyang, Չինաստան |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | բենդ-լիդեր, կոմպոզիտոր, դիրիժոր, ջազ երաժիշտ, դաշնակահարուհի և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր |
Լեյբլ | Verve Records, Columbia Records և Concord Records |
Կրթություն | Բերկլիի երաժշտական քոլեջ |
Անդամակցություն | Toshiko Akiyoshi Jazz Orchestra? |
Ամուսին | Lew Tabackin? |
Պարգևներ | |
![]() |