Տոյոհիրո Ակիյամա (ճապ.՝ 秋山 豊寛, հուլիսի 22, 1942(1942-07-22)[1][2], Սետագայա, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի լրագրող, որին համաշխարհային ճանաչում է բերել տիեզերական թռիչքը, որի ընթացքում նա դարձել է առաջին ճապոնացին և տիեզերքում առաջին պրոֆեսիոնալ լրագրողը։
Արագ փաստեր Տոյոհիրո Ակիյամա ճապ.՝ 秋山豊寛, Ծնվել է ...
Փակել
- 1966 թվականին ավարտել Է Տոկիոյի միջազգային քրիստոնեական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը։
- 1966 թվականից սկսել է աշխատել Tokyo Broadcasting System (TBS) հեռուստառադիոկորպորացիայում
- 1967-1971 թվականներին աշխատել է Լոնդոնում՝ Բի-Բի-Սի ընկերությունում (անգլ.՝ BBC World Service)
- 1971 թվականից՝ TBS միջազգային նորությունների ծրագրերի ավագ խմբագիր և մեկնաբան
- 1984 թվականից՝ Վաշինգտոնում TBS-ի թղթակցային բյուրոյի տնօրեն (ԱՄՆ)։
- 1989 թվականի օգոստոսի 17-ին անցել է ընտրություն՝ TBS կորպորացիայի կողմից հովանավորվող առևտրային խորհրդա-Ճապոնական թռիչքի իրականացման համար։ Գումարը, որը կորպորացիան վճարել է իր աշխատակցի թռիչքի համար, զգալիորեն տարբերվել է տարբեր աղբյուրներում (28 միլիոն ԱՄՆ դոլար][3], 25 միլիոն[4], 5 միլիարդ իեն կամ 37 միլիոն ԱՄՆ դոլար[5]): Այդ ձևով TBS-ը նշել է իր ստեղծման քառասնամյակը 1950 թվականին[6]։
- 1989 թվականի հոկտեմբերին սկսել է մարզումները Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների վերապատրաստման կենտրոնում։
- 1990 թվականի դեկտեմբերի 2-ին «Սոյուզ ՏՄ-11» տիեզերանավով թռիչքի է մեկնել որպես տիեզերագնաց-հետազոտող «Միր» ուղեծրային կայանի ութերորդ հիմնական գիտարշավի անձնակազմի կազմում՝ նավի հրամանատար Աֆանասևի, բորտինժեներ Մանարովի հետ համատեղ։
- Դարձել է 239-րդ[7] մարդը և առաջին ճապոնացին տիեզերքում։ Ուղեծրում առաջին իսկ ժամերը ցույց են տվել նախապատրաստման անբավարարությունը, Տոյեհիրոն ենթարկվել է «տիեզերական հիվանդության»՝ կապված հավասարակշռության օրգանների խանգարումների հետ[8]։
- 1990 թվականի դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել «Միր» ուղեծրային կայանի կցումը։ Յոթ օրվա աշխատանքի ընթացքում տիեզերակայանում մի քանի ուղիղ ռեպորտաժներ, ցուցադրական հեռուստաեթերներ է անցկացրել ճապոնական լսարանի, ճապոնացի դպրոցականների համար։ Կենսաբանական փորձարկումներ է իրականացրել ճապոնական ծառագորտերի վրա։
- 1990 թվակականի դեկտեմբեր 10-ին Երկիր է վերադարձել «Սոյուզ TM-10» տիեզերանավի յոթերորդ հիմնական արշավախմբի կազմում․ նավի հրամանատար՝ Գ․ Մանակով, բորտինժեներ՝ Ստրեկալով։ Թռիչքի տևողությունը կազմել է 7 օր 21 ժամ 54 րոպե։
Վիճակագրություն[9]
Մանրամասն տեղեկատվություն #, Մեկնարկի տիեզերանավ ...
# | Մեկնարկի տիեզերանավ | Մեկնարկ | Արշավախումբ | Վայրէջքի տիեզերանավ | Վայրէջք | Տևողություն | Մուտքը բաց տիեզերք | Ժամանակը բաց տիեզերքում |
1 | «Սոյուզ ТМ-11» | 02.12.1990, 08:13 UTS | Միր-7 / Միր-8 | «Սոյուզ ТМ-10» | 10.12.1990, 06:08 UTS | 7 օր 21 ժամ 54 րոպե | 0 | 0 |
| 7 օր 21 ժամ 54 րոպե | 0 | 0 |
Փակել
Թռիչքից հետո աշխատել Է TBS լրատվական դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
1991 թվականի ապրիլին մի խումբ ճապոնացի լրագրողների հետ Ղազախստանում Արալյան ծովի վիճակի մասին ֆիլմ է նկարահանել[10]։
TBS կորպորացիայից հեռացել է 1995 թվականին՝ չհամաձայնելով հեռուստատեսության ակտիվ առևտրայնացման հետ։ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում գտնվող Թամուրա քաղաքի Աբուկումա լեռներում հիմնել է բրնձի և սնկի աճեցման ֆերմա[11]։ 2011 թվականի ապրիլին Ֆուկուսիմա-1 ատոմակայանի երկրաշարժից և վթարից հետո ստիպված է եղել թողնել ագարակը և հեռանալ[12]։
Հանդես է եկել իր թռիչքին նվիրված զեկույցներով, որոնք հետագայում հրապարակվել են։
- «Տիեզերական թռիչքի հաճույք» (անգլ.՝ The Pleasure of Spaceflight, Journal of Space Technology and Science, Vol.9 No.1'93)
- Համահեղինակությամբ հոդվածներ է հրապարակել տիեզերական զբոսաշրջության զարգացման մասին։
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1990 թվականի դեկտեմբերի 10, ԽՍՀՄ)՝ «Միր» ուղեծրային գիտահետազոտական համալիրում տիեզերական թռիչքի հաջող իրականացման համար[13]
- «Տիեզերքի յուրացման գործում ունեցած վաստակի համար» մեդալ (2011 թվականի ապրիլի 12, Ռուսաստան)՝ օդաչուավոր տիեզերագնացության ոլորտում միջազգային համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար[14]
Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Նրա հոբբիներն են ծովագնացությունը, արշավները, լողը և աերոստատները։
242-м с учетом членов экипажа МТКК «Чэлленджер» (STS-51L), взорвавшегося вскоре после старта и невышедшего на орбиту, для которых этот полет должен был стать первым