Տոկիոյի ռմբակոծություն
From Wikipedia, the free encyclopedia
Տոկիոյի ռմբակոծություն, 1945 թվականի մարտի 10-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից Ճապոնիայի մայրաքաղաքի ռմբակոծությունը։ Ավիահարձակմանը մասնակցել է B-29 334 ռազմավարական ռմբակոծիչը, որոնցից յուրաքանչյուրը մի քանի տոննա հրկիզող ռումբ է նետել։ Փայտե շենքերով կառուցված բնակելի թաղամասերում համատարած հրդեհների հետևանքով առաջացել է հրե պտտահողմ, որը թույլ չի տվել պայքարել կրակի դեմ և հանգեցրել է մարդկանց զանգվածային մահվան։