Տղամարդկանց միջազգային օր
From Wikipedia, the free encyclopedia
Տղամարդկանց միջազգային օր (անգլ.՝ International Men's Day, IMD), ամենամյա միջազգային տոն, որը նշվում է նոյեմբերի 19-ին։ Առաջին անգամ այն նշվել է 1999 թվականին Տրինիդադ և Տոբագոյում։ Հետագայում տոնը աջակցություն է ստացել Ավստրալիայում, Կարիբյան ավազանի երկրներում, Հյուսիսային Ամերիկայում, Միջին Արևելքում, Եվրոպայում և ՄԱԿ-ում[1][2]։
Տղամարդկանց միջազգային օր | |
---|---|
Տղամարդկանց համաշխարհային օրվա խորհրդանիշ | |
Տեսակ | տոն |
Ամսաթիվ | նոյեմբերի 19 |
Հաստատված | նոյեմբերի 19, 1999 |
Ի հիշատակ | տղամարդ |
Կայք | internationalmensday.com(անգլ.) |
Տղամարդկանց միջազգային օրը նշելու նպատակը տղամարդկանց նկատմամբ գենդերային խտրակության վրա ուշադրություն հրավիրելն ու սեռային խտրականության խնդիրն է։ Տոնի կազմակերպիչները կենտրոնանում են տղամարդկանց և պատանիների առողջության պահպանման վրա[2][3][3][4][5][6][7]։
ՅՈւՆԵՍԿՕ-ի անունից կազմակերպության հանրության հետ կապերի պատասխանատու, ինչպես նաև «Կանայք և գենդերային անհավասարություն» ծրագրի նախկին ղեկավար Ինգեբորգ Բրեյնեսն ասել է, որ սա հիանալի գաղափար է, որը թույլ է տալիս բարելավել գենդերային հավասարակշռությունը։ Նա նաև հավելել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտադիր է համագործակցել տոնի կազմակերպիչների հետ[1][2]։
Ներկայումս տոնը նշվում է աշխարհի ավելի քան 60 երկրում, այդ թվում Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Դանիայում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իռլանդիայում, Ավստրալիայում, Հնդկաստանում, Չինաստանում, Տրինիդադ և Տոբագոյում, Ճամայկայում, Ռումինիայում, ՀԱՀ-ում, Տանզանիայում, Զիմբաբվեում, Բոտսվանայում, Սեյշելյան կղզիներում, Բուրունդիում, Մեն կղզում, Ավստրիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ուկրաինայում, Պակիստանում, Կուբայում, Անտիգուա և Բարբուդայում, Սենթ Քիթս և Նևիսում, Սենտ Լյուսիայում, Գրենադայում, Կայմանյան կղզիներում, Հունգարիայում, Բելառուսում, Գանայում, Սինգապուրում, Մալթայում և այլ երկրներում[8]։