From Wikipedia, the free encyclopedia
Տիտոս Ֆլավիոս Վեսպասիանոս (լատին․՝ Titus Flavius Vespasianus, դեկտեմբերի 30, 39[1][2], Հռոմ, Հռոմեական կայսրություն[3] - սեպտեմբերի 13, 81[4][5][6][…], Aquae Cutiliae, Կաստել Սան Անջելո, Ռիետի, Լացիո, Իտալիա), Հռոմի կայսր (79 - 81 թթ.):
Տիտոս | |
---|---|
Ծնվել է՝ | դեկտեմբերի 30, 39[1][2] |
Ծննդավայր | Հռոմ, Հռոմեական կայսրություն[3] |
Մահացել է՝ | սեպտեմբերի 13, 81[4][5][6][…] (41 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Aquae Cutiliae, Կաստել Սան Անջելո, Ռիետի, Լացիո, Իտալիա |
Օգոստոսի դամբարան | |
Երկիր | Հին Հռոմ |
Տոհմ | Փլավիոսներ և Flavii Sabini? |
քաղաքական գործիչ և ռազմական գործիչ | |
Հայր | Վեսպասիանոս[4][5] |
Մայր | Domitilla the Elder?[5][7] |
Երեխաներ | Julia Flavia?[3][8] և Flavia? |
Հավատք | հին հռոմեական կրոն |
Վեսպասիանոս կայսեր որդին։
Զինվորական ծառայությունը սկսել է Գերմանիայում և Բրիտանիայում, 66 թ. հոր հետ մեկնել է Պաղեստին՝ այնտեղ ծագած հրեական պաստամբությունը ճնշելու նպատակով։ 69 թ. Վեսպասիանոսը դառնում է կայսր՝ Պաղեստինում պատերազմական գործողությունների վարումը թողնելով որդու վրա։ 70 թ. Տիտոսը հաջողությամբ ավարտում է ռազմարշավը՝ գրավելով ու քարուքանդ անելով Երուսաղեմը։
Վերադառնալով Հռոմ՝ Տիտոսը Վեսպասիանոսի հետ համատեղ արժանանում է տրիումֆի, որից հետո փաստորեն կիսում է իշխանությունը հոր հետ՝ ստանալով պրոկոնսուլի և տրիբունի լիազորությունները, միանձնյա ղեկավարելով պրետորիական գվարդիան։ 79 թ. հոր մահից հետո առանց որևէ բարդության ժառանգում է գահը։
Իշխանության տարիներին վայելել է ժողովրդի հարգանքն ու սերը, անձամբ օգնել 79 թ. Վեզուվիուս հրաբխի ժայթքման և 80 թ. Հռոմում հրդեհի ու համաճարակի հետևանքով տուժած մարդկանց։ Մահից հետո անմիջապես աստվածացվել է սենատի կողմից։ Նրա կարճ գահակալումը ժամանակակիցների կողմից գնահատվեց որպես «ոսկեդար», իսկ նրա մահը համընդհանուր վիշտ առաջացրեց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.