Տիտանիկ (անգլ.՝ Titanic), Ջեյմս Քեմերոնի կողմից 1997 թվականին նկարահանված ֆիլմ-աղետ, որտեղ նկարագրվում է լեգենդար Տիտանիկ շոգենավի կործանումը։ Սա ռեժիսորի յոթերորդ ֆիլմն է։ Գլխավոր դերակատարներն են Քեյթ Ուինսլեթը և Լեոնարդո ԴիԿապրիոն։ Ֆիլմի հերոսները, լինելով սոցիալական տարբեր շերտերից, սիրահարվում են միմյանց չարագուշակ նավի վրա, որը 1912 թվականին Ատլանտյան օվկիանոսով կատարում էր իր առաջին և վերջին ճանապարհորդությունը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիտանիկ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Տիտանիկանգլ.՝ Titanic, Երկիր ...
|
---|
|
Երկիր | ԱՄՆ[1] |
---|
Ժանր | ֆիլմ աղետի մասին, դրամա, ռոմանտիկ ֆիլմ, ֆլեշբեք ֆիլմ, մելոդրամա, պատմական ֆիլմ և էպիկական ֆիլմ |
---|
Թեմա | Տիտանիկ[2], տարբերակում[2], միջմշակութային հարաբերություն, աղետ[2], արգելված սեր[3], Հիասքանչ դարաշրջան և shipwrecking? |
---|
Հիմք | Տիտանիկի խորտակումը |
---|
Թվական | դեկտեմբերի 19, 1997[4], հունվարի 8, 1998[5][6], հունվարի 16, 1998[7], նոյեմբերի 1, 1997, հունվարի 16, 1998, հունվարի 7, 1998 և փետրվարի 20, 1998 |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Ջեյմս Քեմերոն[8][1] |
---|
Պրոդյուսեր | Ջեյմս Քեմերոն[1] և Ջոն Լանդաու[1] |
---|
Սցենարի հեղինակ | Ջեյմս Քեմերոն[9][1] |
---|
Դերակատարներ | Լեոնարդո ԴիԿապրիո[9][1], Քեյթ Ուինսլեթ[9][1], Բիլի Զեյն[9][1], Քեթի Բեյթս[9][1], Ֆրենսիս Ֆիշեր[9], Բեռնարդ Հիլլ[9], Ջոնաթան Հայդ[9], Դևիդ Ուորներ[9], Վիկտոր Գարբեր[9], Բիլ Փեքսթոն[9], Գլորիա Ստյուարտ[9], Դենի Նուչի[9], Ջեյսոն Բերրի[9], Սյուզի Էմիս[9], Մարկ Լինդսեյ Չեփմեն[9], Իվեն Ստյուարտ[9], Ջոնաթան Ֆիլիպս[9], Իոան Գրիֆիդ[9], Էդվարդ Ֆլեթչեր, Բեռնարդ Ֆոքս[9], Ռոզալինդ Էյրս[9], Lewis Abernathy?, Ռիչարդ Գրեհեմ[9], Էրիկ Բրեյդեն[9], Ջեյմս Քեմերոն[9], Seth Adkins?[9], Թրիշա Օ'Նիլ[9], Ան Ֆլետչեր[9], Ջենեթ Գոլդշտայն[9], Սայմոն Քրեյն[9], Charlotte Chatton?[9], Գրեգ Էլլիս[9], Բարրի Դեննեն[9], Martin Laing?[9], Մարտին Հյուբ[9], Մայքլ Ինսայն, Lew Palter?, Elsa Raven?, Մարտին Ջարվիս, Փոլ Բրայթուել, Craig Kelly?, Liam Tuohy?, Terry Forrestal?, Anatoly Sagalevich?, Edward Kamuda?, Jonathan Evans-Jones?, James Lancaster?, Rochelle Rose?, Scott G. Anderson?, Martin East? և Gregory Cooke? |
---|
Օպերատոր | Ռասել Քարփինթեր |
---|
Երաժշտություն | Ջեյմս Հորներ |
---|
Մոնտաժ | Քոնրադ Բաֆ IV, Ջեյմս Քեմերոն և Ռիչարդ Ա. Հարիս |
---|
Պատմվածքի վայր | Տիտանիկ, Հյուսիսային Ատլանտիկա, Հյուսիսային Ատլանտիկա, Սաութհեմփթոն, Նյու Յորք և RMS Carpathia? |
---|
Նկարահանման վայր | Սան Ֆրանցիսկո, Լոնգ Բիչ, Վանկուվեր, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ, Նոր Շոտլանդիա և Polsa Rosa Movie Ranch?[10] |
---|
Կինոընկերություն | 20th Century Studios, Paramount Pictures, Lightstorm Entertainment և Կինոյի բրիտանական ինստիտուտ |
---|
Տևողություն | 194 րոպե |
---|
Բյուջե | 200 000 000 $[4] |
---|
Շահույթ | 1 850 197 130 $[11] և 659 363 944 $ |
---|
Պաշտոնական կայքէջ |
Titanic (1997 film) Վիքիպահեստում |
Փակել
ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացել է 1997 թվականի դեկտեմբերի 19-ին։ Հյուսիսային Ամերիկայում որպես ֆիլմի տարածող հանդես է եկել Paramount Pictures ընկերությունը, իսկ աշխարհում՝ 20th Century Fox-ը։ Բյուջեն կազմել է իր ժամանակի համար ռեկորդային 200 միլիոն դոլար[12]։ «Տիտանիկ»-ը ռեկորդ է սահմանել՝ դառնալով կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենաեկամտաբեր ֆիլմը, ամբողջ աշխարհում վարձույթում հավաքելով ավելի քան 1,8 միլիարդ դոլար, և այդ նվաճումը պահպանել է 12 տարիների ընթացքում, մինչև նույն ռեժիսորի «Ավատար» ֆիլմը կգերազանցեր այն[13]. Բացի այդ, 15 շաբաթ շարունակ կինոնկարը գլխավորել է ամերիկյան տոմսարկղերը, որը նրան դարձրել է երկրորդը «Այլմոլորակային» ֆիլմից (1982) հետո․ վերջինս այս դիրքում է եղել 16 շաբաթ։
Ֆիլմը ռեկորդային՝ 14 անվակարգում ներկայացվել է «Օսկար»-ի, արդյունքում ստացել է 11 Օսկար, ներառյալ 1997 թվականի «Լավագույն ֆիլմ»։ Ստացած «Օսկար» մրցանակի քանակով «Տիտանիկ»-ը ռեկորդակիր է դարձել այնպիսի ֆիլմերի շարքում, ինչպիսիք էին՝ «Բեն-Հուր» (1959) և «Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը» (2003), ինչի համար էլ ճանաչվում է լավագույն ֆիլմ մելոդրամա ժանրում։
2012 թվական ապրիլի 5-ին, լեգենդար խորտակման հարյուրամյակի հետ կապված, տեղի էունեցել ֆիլմի կրկնակի պրեմիերան՝ 3D և IMAX 3D ձևաչափով[14]։