From Wikipedia, the free encyclopedia
Տիպ 80, միասնական գնդացիր, որ արտադրում է Չինաստանի Norinco ընկերությունը։
Տիպ 80 | |
---|---|
Տեսակ | հրազենային մոդել |
Ենթատեսակ | Անհատական գնդացիր |
Երկիր | Չինաստան |
Ծառայության ընդունման տարի | 1983 |
Ստեղծող | Միխայիլ Կալաշնիկով |
Արտադրող | Norinco |
Փամփուշտի տեսակ | 7,62×54 մմ R |
Մշակման համար հիմք է ծառայել Կալաշնիկովի գնդացիրը (ՊԿՄ)։ Մոդելը հավանության է արժանացել, և գնդացիրն ընդգրկվել է Չինաստանի ազգային-ազատագրական բանակի սպառազինության մեջ 1980-ական թվականներին[1] (1983 թվական[2])։ Սկզբում նախատեսվել է, որ Տիպ-80-ը կփոխարինի Չինաստանում նախկինում մշակված Տիպ 67-ին, որը լավ էր երաշխավորել իրեն Չենդի ռազմական շրջանի հրաձգարանում։ Սակայն նախագիծը փակվել է, և սպառազինության մեջ մնացել է միայն 67 GPMG[2]։ Տիպ 80-ի մի քանի նմուշներ փորձարկվել են Չինաստանի ռազմածովային նավատորմում, ապա արդիականացվել, և ցամաքային զորքերն ստացել են Տիպ 86 ձևափոխված տարբերակը, որը մատակարարվել է Չինաստանի ազգային-ազատագրական բանակի սպառազիանության համար։
Տիպ 80-ն ստեղծվել է 7,62×54 մմ R փամփուշտների համար, նախատեսված է վառոդային գազերի ներգործություն։ Սառեցումն օդային է, փամփուշտների մատակարարումը՝ ժապավենային, ավտոմատ։ Մատակարարումը կատարվում է մինչև 100 (թեթև տարբերակ), 200 և 250 (ծանր տարբերակի համար) փամփուշտ պարունակող պահեստատուփից։ Ունի մեխանիկական նշանոց, սակայն հավելյալ ունենում է նաև օպտիկական նշանոց և գիշերային տեսանելիության սարքավորումներ։ Արտահանման համար նախատեսված CS/LM4 (CF06) տարբերակն ստեղծվել է 2007 թվականին ՆԱՏՕ 7,62×51 մմ տարամաչափով[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.