Տիմֆի

From Wikipedia, the free encyclopedia

Տիմֆիmap

Տիմֆի, նաև՝ Տիմֆե (հուն․՝ Τύμφη) , լեռնազանգված Հունաստանի արևմտյան մասում՝ Զագորի պատմական մարզում, Յանինա նոմում։ Պինդոսի բաղկացուցիչ մասն է։ Արևմուտքից արևելք ձգվում է 20-25 կիլոմետր, հյուսիսից հարավ՝ 15 կիլոմետր։ Ունի մի շարք գագաթներ, որոնցից ամենաբարձրը Գամիլան է[1]՝ (Γκαμήλα) 2497 մ։ Հաջորդում են Աստրական՝ (Αστράκα) 2436 մ, Պլոսքոսը՝ 2400 м, Լապատոսը՝ 2251 մ։

Արագ փաստեր Տիմֆի, Տեսակ ...
Տիմֆի
Thumb
Տեսակլեռ
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորՅանինա (նոմոս) և Zagori Municipality?
Աշխարհագրական
տեղադրություն
Էպիրոս
ԼեռնաշղթաՊինդոս
Բարձրությունը ծովի մակարդակից2497 մետր
Հարաբերական
բարձրություն
1266 մետր
Փակել

Տիմֆիի լանջին է գտնվում ալպիական տիպի Դրակոլիմնի լճը։ Հյուսիսարևմտյան լանջերից սկիզբ են առնում Աոոս գետակն ու նրա Վոյդոմատիս վտակը։ Աոոսի Վիկոս կիրճն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես համեմատաբար փոքր լայնության պայմաններում ամենամեծ խորությունն ունեցող կիրճ[2][3]։

Տիմֆի սարն ու Աոոսի կիրճը ընդգրկված են Վիկոս-Աոոս ազգային պարկում, որը տարեկան 100 հազարից ավել այցելու է ունենում[4]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Մատենագրություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.