Տիխուանա (իսպ.՝ Tijuana, US: /tˈ(h)wɑːnə/ tee-(H)WAH-nə[2][3],[Ն 1] Իսպաներեն: [tiˈxwana] ( )), քաղաք Մեքսիկայում։ Ստորին Կալիֆոռնիա (Baja California) թերակղզու և այդ նույն կերպ կոչվող մեքսիկական նահանգի խոշորագույն բնակավայրն է։ Գտնվում է ԱՄՆ-ի հետ Մեքսիկայի ունեցած պետական սահմանի մոտ և սահմանի մյուս կողմում ընկած ամերիկյան Սան Դիեգո քաղաքի հետ կազմում է քաղաքային խոշոր ագլոմերացիա, որը 2016 թվականի տվյալներով ունենալով 5.158.459 բնակիչ[6], եղել է մեծությամբ երրորդը կալիֆոռնիական ողջ տարածքաշրջանում[7] և երկպետությունական (ԱՄՆ և Մեքսիկա) խոշորագույն կոնուրբացիան։ Տիխուանան միաժամանակ հանդիսանում է Հարավկալիֆոռնիական մեգապոլիսային ընդարձակ տարածքի միջուկը՝ բնակչության թվաքանակով Մեքսիկայում զբաղեցնելով վեցերորդ տեղը[8]։ Մեքսիկայում զգալի է Տիխուանայի ներգործությունը կրթության, քաղաքականության, տրանսպորտի, մշակույթի, արվեստների, արդյունաբերության վրա։ Այդ երկրի առավել արագ աճող մետրոպոլիսային տարածքներից մեկն է[8] և Globalization and World Cities Research Network-ից ստացել է High Sufficiency գլոբալ քաղաքի վարկանիշ[9]։ 2019 թվականի սեպտեմբերի տվյալներով քաղաքն ունեցել է 1.300.983 բնակիչ, իսկ նրա մետրոպոլիսային տարածքում ապրողների թիվը 2020 թվականին հասել է 2.140.398-ի[10][11]։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր
Տիխուանա
իսպ.՝ Tijuana
Զինանշան
Thumb

Thumb
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
ՀամայնքTijuana?
Հիմնադրված է1889 թ.
Մակերես637 կմ²
ԲԾՄ20±1 մետր
Բնակչություն1 964 788 մարդ (2019)[1]
Ժամային գոտիPDT?
Հեռախոսային կոդ664 - 663
Փոստային դասիչ22000–22699
Պաշտոնական կայքtijuana.gob.mx(իսպ.)
Thumb
Տիխուանա (Մեքսիկա)
Փակել

Ստորին Կալիֆոռնիա թերակղզու խաղաղօվկիանոսային ափին ընկած Տիխուանան նույնանուն համայնքի վարչական, մշակութային, առևտրային կենտրոնն է։ Զույգ Ամերիկաներում մեծությամբ 45-րդն է։

Տիխուանան հիմնադրվել է 1889 թվականի հուլիսի 11-ին և 1880-ական թվականներից սկսած՝ համարվում է զբոսաշրջային կենտրոն, պատկերավոր ասած՝ Մեքսիկայի դարպասը։

Կլիմա

Քաղաքում արձանագրված ամենացածր ջերմաստիճանը եղել է −6 °C (21 °F)-ը, ամենաբարձրը՝ 49 °C (120 °F)[12]։

Մանրամասն տեղեկատվություն Տիխուանա (Տիխուանայի միջազգային օդանավակայան)ի կլիմայական տվյալները, Ամիս ...
Տիխուանա (Տիխուանայի միջազգային օդանավակայան)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 34.5
(94.1)
39.0
(102.2)
34.0
(93.2)
36.0
(96.8)
38.5
(101.3)
41.8
(107.2)
39.0
(102.2)
41.0
(105.8)
49.0
(120.2)
47.0
(116.6)
42.0
(107.6)
37.0
(98.6)
49.0
(120.2)
Միջին բարձր °C (°F) 20.3
(68.5)
20.8
(69.4)
20.8
(69.4)
22.1
(71.8)
23.5
(74.3)
25.2
(77.4)
27.8
(82)
28.1
(82.6)
27.8
(82)
26.0
(78.8)
23.5
(74.3)
21.1
(70)
23.9
(75)
Միջին օրական °C (°F) 13.6
(56.5)
14.3
(57.7)
14.8
(58.6)
16.1
(61)
18.0
(64.4)
19.8
(67.6)
22.2
(72)
22.8
(73)
22.0
(71.6)
19.5
(67.1)
16.6
(61.9)
14.0
(57.2)
17.8
(64)
Միջին ցածր °C (°F) 6.9
(44.4)
7.8
(46)
8.8
(47.8)
10.2
(50.4)
12.4
(54.3)
14.3
(57.7)
16.5
(61.7)
17.5
(63.5)
16.1
(61)
13.0
(55.4)
9.8
(49.6)
6.9
(44.4)
11.7
(53.1)
Ռեկորդային ցածր °C (°F) −3.0
(26.6)
0.0
(32)
0.5
(32.9)
1.0
(33.8)
5.5
(41.9)
5.0
(41)
7.5
(45.5)
10.5
(50.9)
0.0
(32)
5.0
(41)
1.0
(33.8)
−5.0
(23)
−5.0
(23)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 43.8
(1.724)
36.5
(1.437)
42.7
(1.681)
17.6
(0.693)
4.4
(0.173)
0.7
(0.028)
0.7
(0.028)
0.9
(0.035)
5.0
(0.197)
7.8
(0.307)
33.8
(1.331)
37.0
(1.457)
230.9
(9.091)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) 5.9 4.7 5.9 3.1 1.4 0.5 0.4 0.2 0.7 1.7 3.9 4.3 32.7
 % խոնավություն 70 74 73 75 77 79 80 80 79 76 69 69 75
Միջին ամսական արևային ժամ 217 228.8 248 240 248 240 310 279 270 248 240 248 3014
Միջին օրական արևային ժամ 7 8.1 8 8 8 8 10 9 9 8 8 8 8.26
Տոկոս հնարավոր արևի լույս 68 73 67 62 58 56 71 68 73 70 76 80 68.5
Աղբյուր #1: Servicio Meteorologico Nacional[13]
Աղբյուր #2: Weather Atlas (sun).[14]
Փակել

Քույր քաղաքներ

Մանրամասն տեղեկատվություն Քաղաքը, Պետությունը ...
Փակել

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.