![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/91/Velcro_Hooks.jpg/640px-Velcro_Hooks.jpg&w=640&q=50)
Տեքստիլ ճարմանդ
From Wikipedia, the free encyclopedia
Տեքստիլ ճարմանդ (Velcro-ի ժապավեն, Velcro-ի երիզ, կպչուն ժապավեն), թեթև արդյունաբերությունում օգտագործվող ճարմանդի տեսակ է։ Բիոմիմետիկայի օգտագործման վառ օրինակ է, քանի որ օգտագործվել է կռատուկի հասուն զամբյուղների մարդկանց հագուստներին և կենդանիների բրդին կպնելու հատկությունը։ Ճարմանդը բաղկացած է երկու տեքստիլ ժապավեններից, որոնցից մեկի մի երեսին միկրոկեռիկներ են, իսկ մյուսի մի երեսին միկրոօղակներ։ Իրար հպվելուց նիկրոկեռիկները կառչում են միկրոօղակներից, և մեկ ժապավենը կպնում է մյուսին, ինչի համար այդ տեսակի ճարմանդները անվանում են «կպչուկներ»։ Ճարմանդը լայն օգտագործում ունի հագուստի, կոշիկի և հատուկ սարքավորումների արտադրությունում։ Velcro-ն շատ երկրներում գրանցված ապրանքանիշ է։