Տերատոմա
From Wikipedia, the free encyclopedia
Տերատոմա, ուռուցք, որն առաջանում է հյուսվածքների մի քանի տիպերից, ինչպես օրինակ՝ մազերից, մկաններից կամ ոսկրերից[1]։ Դրանք հիմնականում առաջանում են ձվարաններում, ամորձիներում կամ պոչուկոսկրում և ավելի հազվադեպ՝ մարմնի այլ մասերում[1]։ Եթե ուռուցքը փոքր չափի է, ապա ախտանիշները կարող են նվազ արտահայտված լինել[2]։ Ամորձիների տերատոման կարող է անցավ գնդիկի ներկայացված լինել[3]։ Բարդությունները կարող են ներառել ձվարանների ոլորումը, ամորձիների ոլորումը կամ Hydrops fetalis–ը[2][3][4]։
Տերատոմա | |
---|---|
Տեսակ | Ուռուցքներ և հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն |
ՀՄԴ-10 | C62.9 |
Teratomas Վիքիպահեստում |
Սրանք սեռական բջիջների ուռուցքների տիպ են (ուռուցք, որն առաջանում է այն բջիջներից, որոնցից առաջանում եմ սպերմատոզոիդներն ու ձվաբջիջները)[1][5]։ Դրանք բաժանվում են երկու տեսակի՝ հասուն և անհաս[1]։ Հասուն տերատոմաները ներառում են դերմոիդ բշտերը և հիմնականում բարորակ են[5]։ Թերհաս տերատոմաները կարող են քաղցկեղային լինել[1][6]։ Ձվարանների շատ տերատոմաներ հասուն են[7]։ Հասուն մարդկանց շրջանում ամորձիների տերատոմաները մեծ մասամբ քաղցկեղային են[8]։ Վերջնական ախտորոշումը հյուսվածքային բիոպսիայի վրա է հիմնված[9]։
Պոչուկի, ամորձու և ձվարանի տերատոմաների բուժումը սովորաբար վիրահատական է[10][11][12]։ Ամորձու և ձվարանի թերհաս տերատոմաները հաճախ բուժվում են նաև քիմիոթերապիայով[11][7]։
Մոտավորապես 30,000 նորածիններից 1–ը պոչուկոսկրում տերատոմա ունի, որն այն դարձնում է ամենատարածված ուռուցքն այդ տարիքային խմբում[10][13]։
Կանայք ավելի հաճախ հիվանդանում են, քան տղամարդիկ[10]։ Ձվարանի տերատոմաները կազմում են ձվարանի ուռուցքների շուրջ մեկ քառորդը և սովորաբար նկատվում են միջին տարիքում[7]։ Ամորձու տերատոման ամորձու քաղցկեղների գրեթե կեսն է կազմում[14]։ Դրանք կարող են և երեխաների, և հասուն մարդկանց մոտ հանդիպել[15]։ Անվանումը ծագել է հունարեն «հրեշ» և «ուռուցք» բառերից[16]։