From Wikipedia, the free encyclopedia
Տեսողական նյարդ, գլխուղեղային 2-րդ զույգ նյարդը, որով աչքի ցանցաթաղանթի զգացող բջիջների ընկալած տեսողական գրգիռները հաղորդվում են գլխուղեղ։ Սկսվում է ցանցաթաղանթի հանգուցային (գանգլիոզ) բջիջներից։ Աչքի զարկերակի հետ տեսողական նյարդը մտնում է գանգի խոռոչ, ուղեղի հիմքի մոտ գոյացնում տեսողական խաչվածքը (խիազմա), ընդ որում խաչվում են միայն ցանցաթաղանթի ներսային կեսերից եկող նյարդաթելերը։ Խաչվածքից հետո տեսողական նյարդը անվանվում է տեսողական տրակտ, որը վերջանում է արտաքին ծնկաձև մարմնում։ Վերջինից սկսվում է կենտրոնական տեսողական ուղին, որն ավարտվում է գլխուղեղի ծոծրակային բլթի կեղևային մասում։ Գլխուղեղում ախտաբանական պրոցեսների հետևանքով տեսողական նյարդի խաչվածքի, ուղու վնասումը կարող է հանգեցնել տեսողական դաշտի համապատասխան կեսի անկման(հեմիանոպսիա)։
Տեսողական նյարդ | |
---|---|
Տեսակ | Գլխուղեղային նյարդեր, sensory nerve? և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | nerve trunk?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Միանում է | աչք և գլխուղեղ |
MeSH | A08.800.800.120.680 |
Foundational Model of Anatomy | 50863 |
Terminologia Anatomica 98 | A14.2.01.006 և A15.2.04.024 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] և Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 11 |
Nervus opticus Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.