Տեյդե (ազգային պարկ)
ազգային պարկ / From Wikipedia, the free encyclopedia
Տեյդե (իսպ.՝ Parque nacional del Teide), ազգային պարկ Տեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա)։
Տեսակ | բնության հատուկ պահպանվող տարածք և Իսպանիայի ազգային պարկ |
---|---|
Կազմված է | Teide national monument? |
Մասն է | Իսպանիայի Ազգային պարկերի ցանց |
Երկիր | Իսպանիա[1] |
Վարչատարածք | Կանարյան կղզիներ և Սանտա Կրուս դե Տեներիֆե |
Տեղագրություն | Տեներիֆե |
Հիմնվել է | հունվարի 22, 1954[2] |
Մակերես | 189,9 կմ² և 18 824,6115 հեկտար[1] |
ԲԾՄ | 2278 մետր |
Ազգային պարկը կենտրոնացած է Տեյդե լեռան վրա, որն ամենաբարձր լեռն է Իսպանիայում (բարձրությունը 3718 մ)։ Ազգային պարկ կարգավիճակը ստացել է 1954 թվականի հունվարի 22-ին՝ ըստ այդմ դառնալով Իսպանիայի ամենահին պարկերից երրորդը։ Պիկո Վիեխոն, որը մտնում է պարկի սահմանների մեջ, երկրորդ ամենաբարձր հրաբուխն է Կանարյան կղզիներում։ Լեռան բարձրությունը 3135 մ է։ Տեյդե լեռը և Պիկո Վիեխոն երկու միակ գագաթներն են, որ գտնվում են 3000 մետր բարձրության վրա։
Տեյդե ազգային պարկն ունի 18990 հա տարածք։ Տեղակայված է Լա Օրոտավա մունիցիպալիտետում։ Այն հռչակվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2007 թվականի հունիսի 28-ին[3]։ 2007 թվականի վերջից սկսած, համարվել է Իսպանիայի 12 գանձերից մեկը։ Տեյդեի արևելքում՝ լեռնաշղթայի վրա գտնվում է Օբսերվատորիա աստղադիտակները։
Տեյդեն ամենաշատ այցելուներ ունեցող ազգային պարկն է Իսպանիայում և Եվրոպայում[4]։ Ամեն տարի այստեղ հյուրընկալվում է 3 միլիոն զբոսաշրջիկ[5]։ 2016 թվականին պարկը գրանցել է 4079823 այցելու՝ գրանցելով պատմական ռեկորդ[6][7]։ Տեյդեն ամենահայտնի բնական պարկն է ոչ միայն Տեներիֆեյում, այլև բոլոր Կանարյան կղզիներում։