From Wikipedia, the free encyclopedia
Տանյա Բըր (հունիսի 9, 1989, Նորիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի նորաձևության և գեղեցկության վլոգեր, բլոգեր, դիմահարդարման մասնագետ և գրող[1][2]։ Նա ճանաչված է իր նորաձևության և գեղեցկության յութուբյան էջով։ 2014 թվականին նա ստեղծել է իր անձնական կոսմետիկայի դիֆուզյան Տանյա Բըր Կոսմետիկաների ապրանքանիշի տակ։
Տանյա Բըր | |
---|---|
Ծնվել է | հունիսի 9, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Նորիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դիմահարդար, յություբեր, կինոդերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր, բլոգեր և դերասանուհի |
Ամուսին | Ջիմ Չեփմեն |
Կայք | tanyaburr.co.uk |
Tanya Burr Վիքիպահեստում |
Բըրը մեծացել է Նորվիչում և սովորել է «Long Stratton High School» դպրոցում։ Նա հաճախել է Նոտրե Դեյմի դասընթացներին և ստացել դիմահարդարման մասնագետի որակավորում՝ մինչև Նորվիչի խանութներից մեկում աշխատանքի ընդունվելը[3][4][5]։ Բըրը իր յութուբյան էջը ստեղծել է 2009 թվականի հոկտեմբերին, որտեղ նա վերբեռնում է դիմահարդարման տարբերակներ, ապահովելով «տոնական տեսքը», հետագայում ընդլայնելով իր վիդեոները։ Նա «Style Haul» ցանցի անդամ է։ Նաև նկարում է վիդեոներ «DailyMix»-ի համար[3][4][5]։
Բըրը կապված է նաև սոցիալական լրատվամիջոցների հետ։ 2014 թվականի օգոստոսին նա ուներ երկու միլիոն հետևորդներ իր յութուբյան էջում և 130 միլիոն վիդեոյի դիտորդներ, իր երկրորդ յութուբյան էջում ունի 500 հազար հետևորդ և 24 միլիոն վիդեո դիտորդներ։ Նա ունի 900 հազար հետևորդ թվիթերում և շուրջ մեկ միլիոն հետևորդ ինստագրամում։ Նա համագորխակցում է տարբեր յութուբերների հետ՝ Զոուի Սագգ, Լուիս Փենթլենդ, Ալֆի Դեյս, Թայլեր Օքլեյ, Ջոու Սագգ և շատ ուրիշներ։ Բըրը ամեն սեզոնին մասնակցում է Լոնդոնյան Նորաձևության Շաբաթին և մասնակցում է «Elle Beauty» մրցանակաբաշխությանը, որպես ժուրիի անդամ[6][7]։
Բըրը ընկերություն է արել հայտնի յութուբեր, վլոգեր Ջիմ Չեփմենի հետ սկսած 2007 թվականից, իսկ 2015 թվականին նրանք ամուսնացել են[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.