From Wikipedia, the free encyclopedia
Տայֆա[ն 1] (իսպ.՝ taifa, «տայֆա», վերցված արաբ․՝ طائفة, «տաիֆա», հոգն․՝ طوائف, «տաուաիֆ», հայկական ավանդական համարժեքը՝ «թայֆա»), միջնադարյան ավատատիրական պետության անվանում Պիրենեյան թերակղզու տարածքում 11-13-րդ դարերում[ն 2]։ Հիմնադրվել են Կորդովայի խալիֆայության անկումից հետո՝ զարգացած միջնադարին բնորոշ ավատատիրական մասնատվածության ժամանակ, որը Իսպանիայում հայտնի է «տայֆաների արքաների» (արաբ․՝ ملوك الطوائف, «մուլուք ալ-տաուաիֆ») դարաշրջան։
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Լեզու | արաբերեն, մոսարաբերեն | |||
Ազգություն | արաբներ, բերբերներ, հրեաներ, մոսարաբներ | |||
Կրոն | իսլամ, քրիստոնեություն | |||
Իշխանություն | ||||
Դինաստիա | արաբական ու բերբերական հարստություններ | |||
Պետության գլուխ | ամիրա | |||
Պատմություն | ||||
- Առաջին փուլ | 1009-1106 | |||
- Կորդովայի խալիֆայության կործանում | 1031 | |||
- Ալ-Մորավիների տիրապետության հաստատում | 1085 | |||
- Երկրորդ փուլ | 1140-1203 | |||
- Ալ-Մորավիների պետության հաստատում | 1145 | |||
- Ալ-Մոհադների գերիշխանության հաստատում | 1147 | |||
- Երրորդ փուլ | 1232-1287 | |||
- Ալ-Մոհադների անկում | 1238 | |||
- Գրանադայի ամիրայության հիմնադրում | 1238 |
Տայֆաները երբեք չեն միավորվել մեկ միասնական պետության մեջ. նրանք պարբերաբար նվաճվել են հարևան քրիստոնեադավան պետությունների կամ Հյուսիսային Աֆրիկայում ստեղծված տերությունների կողմից։ Տայֆաները կոչվում էին ամիրայություններ կամ թագավորություններ՝ ի հակադրություն Պիրենեյան թերակղզու հյուսիսում գոյություն ունեցող Լեոնի, Գալիսիայի, Կաստիլիայի, Նավառայի և Արագոնի թագավորությունների։ Նրանց պատմությունը բաժանվում է երեք շրջափուլի։ Դրանք տարբերվում են փաստացի և իրավաբանորեն թվագրությամբ. փաստացիորեն գոյություն ունեցած տայֆաները լիակատար ինքնիշխանություն չեն ունեցել, իսկ իրավաբանորեն թվագրվածները՝ նշված ժամանակաշրջանում չեն եղել որևէ պետության լծի տակ Կորդովայի խալիֆայության անկումից մինչև Ալ-Մորավիների գերիշխանության հաստատում (փաստացի՝ 1009-1106, իրավաբանորեն՝ 1031-1085), ալ-Մորավիների իշխանության անկումից մինչև Ալ-Մոհադների տիրապետության հաստատում (փաստացի՝ 1140-1203, իրավաբանորեն՝ 1145-1147) և ալ-Մոհադների իշխանության անկումից մինչև Գրանադայի ամիրայության ձևավորում (փաստացի՝ 1232-1287, իրավաբանորեն՝ 1238)։
11-13-րդ դարերում տայֆաները մի քանի անգամ ենթարկվել են հարևան կաթոլիկ պետությունների հարձակումներին, սակայն նրանց դեմ ձեռնարկած արշավանքները հիմնականում մեծ հաջողությունների չեն հասել՝ միասնական հրամանատարության բացակայության պատճառով։ Արդյունքում իսպանական արքաները հետզհետե ընդլայնել են իրենց տիրույթները դեպի հարավ։ Ալ-Անդալուսում հիմնված տայֆաները հաճախ միավորվում կամ նվաճվում էին առավել խոշոր ու կենսունակ տայֆաների կողմից։ Անկախ իշխանություններից ամենաերկարակյացը եղավ Գրանադայի ամիրայությունը, որը գոյատևեց մինչև Ռեկոնկիստայի ավարտը (1492)։
Տայֆաների շրջանը արաբական Իսպանիայի չորրորդ փուլն էր։ Եթե նախորդ երեքը (ալ-Անդալուսի նահանգ՝ 711-756, Կորդովայի ամիրայություն՝ 756-929, Կորդովայի խալիֆայություն՝ 929-1031) մուսուլմանական գերիշխանության զարգացման ու բարգավաճման փուլեր էին, ապա տայֆաների առաջացումն արդեն խորհրդանշում էր նրանց իշխանության մայրամուտը։ Դրանք արաբական Իսպանիայի պետականության մնացորդներն էին, որոնք չկարողացան ինքնուրույն գոյատևել կամ միավորվել։ Ի վերջո Պիրենեյան թերակղզու հարավում գոյություն ունեցող Գրանադան նույնպես հեռացավ պատմության ասպարեզից, երբ Կաստիլիայի ու Արագոնի միացյալ բանակները՝ Իզաբելլա և Ֆերդինանդ միապետերի գլխավորությամբ նվաճեցին այն և ազդարարեցին նորաստեղծ պետության՝ Իսպանիայի թագավորության ստեղծումը՝ պահպանելով սեփական թագերը։
Տայֆան քրիստոնեադավան Եվրոպայի միջնադարյան ավատատիրական պետականության ձև էր։ Ավատատիրական մասնատվածությունը, որը բնորոշ էր զարգացած միջնադարի ավատատիրական գրեթե բոլոր երկրներին, Անդալուսում սկսել էր Կորդովայի խալիֆայության անկման շրջանում՝ 11-րդ դարի սկզբին (1009 թվականից)։ Մասնատման գործընթացը գագաթնակետին հասել է Կորդովայի անկումից հետո (1031)։
Տայֆաներից ամենաերկարակյացը Գրանադայի ամիրայությունն էր (թագավորություն, 1013 - 2 հունվարի 1492), որը ստեղծվել էր դեռ Կորդովայի խալիֆայության գոյության տարիներին, և երկար դարեր շարունակ մնացել էր իսլամադավան միակ պետությունը Պիրենեյան թերակղզու տարածքում։ Նրա անկումով փակվեց մուսուլմանական Իսպանիայի վերջին էջը։ Գրանադայի անկումը Եվրոպայի պատմության մեջ ուներ նույնչափ բախտորոշ նշանակություն, որքան դրանից 40 տարի առաջ տեղի ունեցած Կոստանդնուպոլսի անկումը (1453)։
Այդուհանդերձ, մուսուլմանական ազդեցությունը Հարավային Եվրոպայի մշակույթի, կենցաղի ու տնտեսության մեջ զգալի է եղել։ Որոշակի իմաստով տայֆայի գաղափարը տեղափոխվել է «Նոր աշխարհ». 1492 թվականին Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնագործումից հետո իսպանացիները գրավյալ տարածքները սկսում են կառավարել տայֆաների սկզբունքով։ 19-20-րդ դարերում վարչական այդ միավորների հիման վրա ստեղծվում են նոր պետություններ։
Տայֆայի բնակչությունը, ինչպես և մուսուլմանական Իսպանիայի ամբողջ բնակչությունը, իրենից ներկայացնում էր խայտաբղետ կազմ։ Պիրենեյան թերակղզում ապրում էին տարբեր կրոնների ու ազգությունների ներկայացուցիչներ, ովքեր խոսում էին մի քանի լեզուներով։ Դա հանգեզնում էր մշակութային բազմազանության և գիտության բարգավաճման։ Երբեմն ազգամիջյան ու կրոնական տարբեր խմբեր միմյանց դեմ պատերազմում էին, ինչը հանգեցնում էր կենտրոնաձիգ իշխանության թուլացմանը և հարևան պետությունների հարձակումներից։
Իսպանաբնակ մուսուլմաններին քրիստոնյաները անվանում էին մավրեր՝ «սևեր»։ Դրանց մեջ մտնում էին ոչ միայն արաբները, ովքեր մի քանի դար առաջ Անդալուս էին եկել Արաբական թերակղզուց և Հյուսիսային Աֆրիկայից, այլև բերբերները, ովքեր պարբերաբար մեծ ու փոքր խմբերով տեղափոխվում էին Միջերկրական ծովի հարավային ափի երկրներից։ Նրանք դառնում են տեղաբնիկների իշխող վերնախավը։ Իսպանաբնակ քրիստոնյաները, ովքեր երկարադարյա շփման արդյունքում ընդունում են արաբների սովորույթներն ու կենցաղը, կոչվում էին «մոսարաբներ» (արաբ․՝ مستعرب` մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ արաբ)։ Նրանք վճարում էին խարաջ և ջիզիա, ապրում առանձին համայնքներով` գյուղերում ու քաղաքներում։ Հատկապես հայտնի էին Տոլեդո, Կորդովա, Սևիլյա և Մերիդա քաղաքների քրիստոնեական թաղամասերը։
Հարավային Իսպանիայում արաբական տիրապետության ողջ ընթացքում բնակվել են հռոմեալեզու, ինչպես նաև՝ մասամբ արաբալեզու քրիստոնյաների, ինչպես նաև հրեական-հուդայական մեծաքանակ խմբեր։ Նրանք պահպանում են իրենց եկեղեցին։ Կորդովայի ամիրայությունում աշխույժ դերակատարում ունեին հրեաները։ Վեստոգոթական իշխանություններից բազմիցս հալածվելով՝ նրանք բարեկամաբար են տրամադրվում արաբների հանդեպ։ Նրանք նույնպես ստեղծում են իրենց համայնքները, զբաղվում քաղաքային տնտեսությամբ, մասնակցում երկրի մշակութային ու վարչաքաղաքական կյանքին։
Գրանադայի և այլ ամիրայությունների բնակչության մի մասը կազմված էր քրիստոնեադավան ստրուկներից, ովքեր կոչվում էին «սակալիբա»։ Ստրուկների շարքերը համալրում էին մի քանի սլավոնական ցեղեր, որոնք Իսպանիա էին տեղափոխվել դեռևս վաղ միջնադարում՝ գոթերի հետ միասին։ Նրանց անվանումը՝ սլավոն (անգլ.՝ slave), ինքնին «ստրուկ» էր նշանակում։ Անդալուսում նրանք հայտնի էին որպես սակալիբա (գերմաներեն Sklave բառից՝ արաբ․՝ سقالبة)։ Նրանց էին դասվում նաև ֆրանկները և Աֆրիկայից տեղափոխված սևամորթները։ Այլ կերպ ասած՝ այդ խմբում էին ոչ տեղաբնիկ, ոչ էլ իշխող վերնախավի ներկայացուցիչ նորաբնակները։
Անդալուսի արաբական վերնախավը աշխույժ շփման մեջ էր Կաստիլիայի և Արագոնի արքունիքի հետ։ Հերթական տայֆայի անկումից հետո տեղի էր ունենում նրա իսլամադավան բնակչության արտագաղթ։ Բնակություն հաստատելու համար այնտեղ էին գալիս քրիստոնյաներ։ Բացի այդ, տեղական մոսարաբական բարբառը միացվում էր կաստիլերենին և այդպիսով հիմք հանդիսանում ժամանակակից իսպաներենի համար։
Կորդովայի խալիֆայության անկումից հետո (1031) անկախություն ստացան 33 տայֆաներ։ Հզորությամբ ու զարգացվածությամբ առավել աչքի ընկան առաջին փուլի (11-րդ դար) տայֆաները, որոնցից հայտնի էին Սարագոսայի, Տոլեդոյի, Բադախոսի ու Սևիլյայի տայֆաները։ Վերջինս միակն էր, որը կարողացավ միավորել հարևան՝ առավել թույլ տայֆաները։
Կենտրոնական Պորտուգալիա - ներառում է ժամանակակից Պորտուգալիայի կենտրոնը, մայրաքաղաք Լիսաբոնի շրջակայքը և Իսպանիայի Էստրեմադուրա նահանգը։
Հարավային Պորտուգալիա - ներառում է Ալենտեխո և Ալգարվե մարզերը
Կենտրոնական Իսպանիա - ներառում է Մադրիդի շրջակայքը և Գվադալախարայի ու Տոլեդոյի տարածքը
Հարավային Իսպանիա - ներառում է Անդալուզիա նահանգը
Արագոն և Կատալոնիա - ներառում է Տերեուլի, Սարագոսայի և Տառագոնայի տարածքը
Արևելյան Իսպանիա - ներառում է Վալենսիայի, Մուրսիայի և Բալեարյան կղզիների տարածքը
Երբեմն տայֆաների շարքին են դասվում նաև՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.