![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cb/Takoyaki.jpg/640px-Takoyaki.jpg&w=640&q=50)
Տակոյակի
From Wikipedia, the free encyclopedia
Տակոյակի (ճապ.՝ たこ焼き կամ 蛸焼), ճապոնական գնդաձև խորտիկ, որը պատրաստվում է հատուկ կաղապարված թավայի մեջ ցորենի ալյուրի հիմքով հեղուկ խմորից։ Այն սովորաբար լցոնում են աղացած կամ կտրատած ութոտնուկով, տեմպուրայի կտորներով, թթու կոճապղպեղով և կանաչ սոխով[2][3]։ Գնդիկների վրա քսում են տակոյակիի սոուս (այն նման է վուստերյան սոուսին) և մայոնեզ, այնուհետև ծածկում են կանաչ ջրիմուռներով (նորիով) և չորացրած սկումբրիայի կտորներով։
![]() | |
Ճապոնական | |
Ծագում | |
Տեսակ | Խորտիկ |
Ենթատեսակ | octopus dish?, yakimono? և konamono?[1] |
Առաջացման երկիր | Ճապոնիա |
Արտադրման վայր | Օսակո |
Հեղինակ | Տոմեկիցի Էնդո |
Ստեղծման տարեթիվ | 1935 թվական |
Բաղադրամասեր | |
Հիմնական | Խմոր, ութոտնուկ, տեմպուրայի կտորներ, թթու կոճապղպեղ, կանաչ սոխ, տակոյակի սոուս (մայոնեզով), կանաչ ջրիմուռ (նորի) |
![]() |
Յակին (yaki, ճապ՝ 焼き) ծագում է յակու (yaku, ճապ՝ 焼く) բառից, որը ճապոնական խոհանոցի սննդի պատրաստման եղանակներից է, նշանակում է խորովել։ Այս բառը կարելի է հանդիպել ճապոնական խոհանոցի այլ ուտեստների անուններում, ինչպիսիք են օկոնոմիյակի (okonomiyaki ճապ.՝ お好み焼き) և իկայակի (ikayaki, ճապ՝ いか焼き, イカ焼き կամ 烏賊焼) և այլ Օսական հայտնի ուտեստների անուններում[4]։ Սովորաբար տակոյակին ուտում են որպես խորտիկ կամ կերակուրների միջև ընկած ժամանակահատվածում մատուցվող ուտեստ, սակայն որոշ վայրերում այն մատուցվում է բրնձի հետ որպես գարնիր։