![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/69/Physical_Map_of_Georgia_%2528en%2529.svg/langhy-640px-Physical_Map_of_Georgia_%2528en%2529.svg.png&w=640&q=50)
Վրաստանի աշխարհագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Վրաստանը գտնվում է Հարավային Կովկասում (Միջին Արևելք)[1][2][3]։ Երբեմն այն համարում են Արևելյան Եվրոպայի մաս[4]։ Պետության դե ֆակտո (փաստացի) տարածքը կազմում է 57 135 կմ2, իսկ Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ միասին՝ դե յուրե (իրավական)` 69 700 կմ2։ Աշխարհագրական նպաստավոր դիրքի և բարդ լեռնագրության շնորհիվ կլիման և բնությունը խիստ բազմազան են։ Կովկասյան տարածաշրջանը, որում տեղակայված է երկիրը, համարվում է ալպիական շարժական երկրամաս, ինչով պայմանավորված է բազմաբնույթ ռելիեֆը և տարատեսակ լանդշաֆտները, կլիման ու ջրագրությունը, բուսական ու կենդանական աշխարհը։ Բացի այդ, Վրաստանը հարում է խոնավ միջերկրածովյան կլիմային, Արալյան-Կասպիական իջվածքին ու առաջավորասիական բարձրավանդակներին, ինչը նույնպես իր ազդեցությունն է թողնում։
Արագ փաստեր Վրաստանի աշխարհագրություն, Մայրցամաք ...
Վրաստանի աշխարհագրություն | |
---|---|
![]() | |
Մայրցամաք | Եվրասիա |
տարածաշրջան | Կովկաս |
Կոորդինատներ | 42°00′ հս․ լ. 43°30′ ավ. ե.HGЯOL |
Տարածք | |
• Ընդհանուր | 69,700 |
• ցամաք | 100% |
• ջուր | 0% |
Ափային հատված | 310 |
Սահման | 1461 (Հայաստան 164 կմ, Ադրբեջան 322 կմ, Ռուսաստան 723 կմ, Թուրքիա 252 կմ) |
Բարձրագույն կետ | 5068 մ |
Ցածրագույն կետ | 0 |
Ամենաերկար գետ | Կուր |
Կլիմա | մերձարևադարձային |
Փակել