Վրանե
քաղաք Սերբիայում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Սերբիայում From Wikipedia, the free encyclopedia
Վրանե (սերբ.՝ Врање), քաղաք Սերբիայի հարավում, Պչինսկի շրջանի վարչական կենտրոնն է։ 2002 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 55.052 մարդ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Վրանե | |||||
| |||||
Երկիր | Սերբիա | ||||
Համայնք | Vranje? | ||||
Հիմնադրված է | 1093 թ. | ||||
Մակերես | 860 կմ² | ||||
ԲԾՄ | 173 մետր | ||||
Բնակչություն | ▲55 214 մարդ (2022) | ||||
Ժամային գոտի | UTC+1 և Կենտրոնական եվրոպական ժամանակ | ||||
Հեռախոսային կոդ | 017 | ||||
Փոստային դասիչ | 17500 | ||||
Ավտոմոբիլային կոդ | VR | ||||
Պաշտոնական կայք | vranje.org.rs | ||||
| |||||
Վրանեն գտնվում է Վրանե գետին հարող հովտում` Հարավային Մորավա գետի թափման մոտ։ առաջին անգամ հիշատակվել է 1093 թվականին, սակայն սերբական պետության կազմի մեջ մտել է 1207 թվականին։ Թուրքերը նվաճել են քաղաքը 1455 թվականին։ Օսմանյան տիրապետության շրջանում քաղաքը գտնվել է Սերբիայի, Մակեդոնիայի և Բուլղարիայի առևտրական ճանապարհների խաչմերուկում։ Այդ ժամանակ քաղաքը հռչակված էր իր զենքով և բարձրորակ կանեփով։ Քաղաքը թուրքերից ազատագրվել է 1878 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն դարձել է արդյունաբերական կենտրոն` կոշիկի, կահույքի և տեքստիլ ֆաբրիկաներով։
Հավաստի տեղեկություններ չկան, թե բնակավայրը երբ է հիմնադրվել։ Ենթադրվում է, որ Բյուզանդական կայսրության շրջանում այն հիմնադրել են հույներն ու սլավոնները, որոնք այս շրջանում հաստատվել են 6-7-րդ դարերում։ Ամեն դեպքում, մի բան հստակ է. քաղաքը ռազմավարական կարևոր դիրք է ունեցել, քանի որ անհիշելի ժամանակներից այստեղով անցել են առևտրական ուղիներ։
Վրանեի մասին գրավոր առաջին հիշատակությունը 11-րդ դարում թողել է Աննա Կոմնենեն` Բյուզանդիայի կայսրուհին` նկարագրելով հոր` կայսր Ալեքսիոս Ա Կոմնենոս-ի նվաճումները[1]։
Երկրորդ հիշատակումը վերաբերում է 1193 թվականին, երբ մեծ ժուպան Ստեֆան Նեմանյան հռչակել է Սեբիայի անկախությունը Բյուզանդիայից` Վրանեն ներառելով իր տիրապետության տակ։ Սակայն Սերբական պետության կազմի մեջ քաղաքը պաշտոնապես մտել է 1207 թվականին, երբ արքա Ստեֆան Նեմանիչը իր իշխանության տակ է վերցրել այդ շրջանը։
14-րդ դարի առաջին կեսին, Վրանեի եպիսկոպոսությունից դուրս գալով, Վրանեն մտնում է Մարամուրեշի վոևոդության մեջ, որի իշխան Նիկոլայի որդիներից մեկը` Բոգդան I-ը, իր զարմիկ Ստեֆանի հոտ 1359 թվականին նվաճել է Հունգարական պետությանը պատկանող Մոլդովական պետությունը։ Բոգդան I-ը դարձել է ինքնիշխան Մոլդովական պետության առաջին ղեկավարը։
Այս պետության կազմալուծումից հետո 1445 թվականի հունիսի 14-ին թուրքերը նվաճել են Վրանեն` այն իր իշխանության տակ պահելով ընդհուպ 1878 թվականի հունվարի 31-ը, երբ այն զավթել են սերբական զորքերը Յովան Բելիմարկովիչի գլխավորությամբ[2]։ 20-րդ դարի սկզբներին քաղաքի բնակչությունը հաշվվում էր մոտ 12.000 մարդ։
Բալկանյան և հետագա երկու համաշխարհային պատերազմների արդյունքում Վրանեն կրկին տարածքային վեճի առարկա է եղել։ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ` 1912 թվականին, այստեղ Պյոտր I Կարագեորգիևիչի անմիջական ղեկավարությամբ անցկացվել է ռազմական գործողություն` ընդդեմ օսմանյան բանակի։ Բուլղարները 1918 թվականի հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը զավթել են Վրանեն։ Քաղաքը ճակատամարտում կորցրել է 514 մարդ, ևս 335-ը գերի ընկնելով գլխատվել են։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները մտել են Վրանե 1941 թվականի ապրիլի 9-ին, ապրիլի 22-ին քաղաքը հանձնվել է բուլղար ֆաշիստների տիրապետմանը։ Բռնազավթման չորս տարիների ընթացքում քաղաքում գնդակահարվել է մոտ 700 մարդ։ Քաղաքի ազատագրման մարտերին մասնակցել է 12.000 մարդ։ Բուլղարացիները քաղաքն ազատագրել են 1944 թվականի սեպտեմբերի 7-ին։
Քաղաքի բնակիչների մեծ մասը խոսում է սերբերենի հատուկ բարբառով, որը կրում է բուլղարերենի և մակեդոներենի զգալի ազդեցությունը` ունենալով նաև սեփական առանձնահատկությունները։ Սերբերենով խոսողները Վրանեի բարբառը հասկանում են մեծ դժվարությամբ կամ չեն հասկանում ընդհանրապես։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.