ռուս գրող From Wikipedia, the free encyclopedia
Վսևոլոդ Միխայլովիչ Գարշին (ռուս.՝ Все́волод Миха́йлович Га́ршин, փետրվարի 2 (14), 1855[1][2][3][…], Բախմուտի մարզ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2][3][…] - մարտի 24 (ապրիլի 5), 1888[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][4]), ռուս գրող, 1877 թվականին կամավոր մասնակցել է ռուս-թուրքական պատերազմին և ստացած տպավորությունները արտահայտել «Չորս օր» (1877), «Վախկոտը» (1879), «Շարքային Իվանովի հիշողություններից» (1883) պատմվածքներում։ Հայտնի են Գարշինի «Հանդիպում» (1879), «Նկարիչներ» (1879) պատմվածքները և «Կարմիր ծաղիկ» վիպակները։ Նա պատմվածքի մեծ վարպետ է։ Նրա երկերին հատուկ են հուզականությունն ու դրամատիկական լարվածությունը[5]։
Վսևոլոդ Գարշին | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2 (14), 1855[1][2][3][…] |
Ծննդավայր | Բախմուտի մարզ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2][3][…] |
Վախճանվել է | մարտի 24 (ապրիլի 5), 1888[1][2][3][…] (33 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][4] |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի[3] |
Մասնագիտություն | գրող, գրական քննադատ, բանաստեղծ և արվեստի քննադատ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական լեռնահանքային ինստիտուտ (1876)[3][2] |
Ամուսին | Նադեժդա Զոլոտիլովա[3] |
Վսևոլոդ Գարշին Վիքիքաղվածքում | |
Vsevolod Garshin Վիքիպահեստում |
Գարշինները հին ազնվականական տոհմ են` ըստ ավանդության սերված Գորշիներից (կամ Գարշիներ) Իվան III-ի ժամանակ։ Մանկությունն անցկացրել է ռազմական միջավայրում (հայրը` Միխայիլ Եգորովիչ Գարշինը (1817—1870) սպա էր), իսկ մայրը հետաքրքրվում էր գրականությամբ և քաղաքականությամբ, ազատ տիրապետում էր գերմաներեն և ֆրանսերեն լեզուներին և հսկայական ազդեցություն է ունեցել որդու վրա։ Գարշինի դաստիարակը եղել է Պ. Վ. Զավադսկին` 1860-ական թվականների հեղափոխական գործիչը, որի հետ հետագայում հեռացել է նրա մայրը։ Այս ընտանեկան դրաման ծանր է անդրադարձել նրա առողջության և աշխարհազգացողության վրա։
1864 թվականին Գարշինը սովորել է Սանկտ Պետերբուրգի 7-րդ գիմնազիայում։ 1872 թվականին կրթություն է ստացել ռեալական դպրոցում։ 1874 թվականին Գարշինը ավարտել է ուսումնարանը և ընդունվել Սանկտ Պետերբուրգի Պետական լեռնային ինստիտուտը, բայց չի ավարտել։ 1877—1878 թվականի ռուս-թուրքական պատերազմը Օսմանյան Թուրքիայի դեմ նրան կտրում է պարապմունքներից։ Նա վիրավորվում է ոտքից։ Պատերազմից հետո սպայի աստիճան է ստանում և պաշտոնաթող լինում։ Մանուկ հասակից Գարշինը ծայրաստիճան նյարդային էր և տպավորվող։ Հետագայում նա տառապում է նյարդային լարվածությունից և 33 տարեկան հասակում ինքնասպան է լինում` իրեն նետելով աստիճանավանդակից (ցած նետվելը եղել է ոչ մեծ բարձրությունից, մահը վրա է հասել մի քանի օր անց)[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.