Լեհ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Վոյցեխ Գերսոն (լեհ.՝ Wojciech Gerson, հուլիսի 1, 1831[1][2][3][…], Վարշավա, Ռուսական կայսրություն[4] - փետրվարի 25, 1901[1][2][3][…], Վարշավա, Ռուսական կայսրություն[4]), 19-րդ դարի կեսերի լեհ անվանի նկարիչ, լեհական ռեալիստական կերպարվեստի ականավոր ներկայացուցիչ, նաև՝ երախտավոր մանկավարժ, Վարշավայի գեղարվեստի դպրոցի երկարամյա պրոֆեսոր[5], ով իր վարպետությունը փոխանցել է լեհական գեղարվեստի հետագա լուսատուներին՝ «Երիտասարդ Լեհաստան» շարժման մի ամբողջ շարք նեոռոմանտիկ ներկայացուցիչների, ներառյալ Յուզեֆ Խելմոնսկուն, Լեոն Վիչուլկովսկուն, Վլադիսլավ Պոդկովինսկուն[6], Յուզեֆ Պանկևիչին, Աննա Բիլինսկա-Բոհդանովիչին, Անտոնի Պիոտրովսկուն[7]։ Նա միաժամանակ մամուլում հանդես է եկել որպես արվեստի մեկնաբան և, բացի այդ, կազմախոսության մի գիրք է հրատարակել նկարիչների համար[6]։ Վոյցեխ Գերսոնի մեծ թվով ստեղծագործություններ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թալանվել են նացիստների կողմից և այլևս չեն հայտնաբերվել[8]։
Վոյցեխ Գերսոն լեհ.՝ Wojciech Gerson | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1831[1][2][3][…] |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | փետրվարի 25, 1901[1][2][3][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Ռուսական կայսրություն[4] |
Քաղաքացիություն | Լեհաստան և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Վարշավայի գեղարվեստի դպրոց և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստագետ, նկարազարդող, վիմագրող և մանկավարժ |
Ոճ | ռոմանտիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Աշակերտներ | Adrianna Stromfeld-Mikulska? և Maria Gażycz? |
Ներշնչվել է | Լեոն Կոնիե |
Հայր | Wojciech Gerson? |
Զավակներ | Maria Gerson-Dąbrowska?[4] |
Wojciech Gerson Վիքիպահեստում |
Վոյցեխ Գերսոնը 1844 թվականին ընդունվել և վեց տարի անց փայլուն կերպով ավարտել է Վարշավայի գեղարվեստի դպրոցը։ Այնուհետև խորամուխ է եղել պատմական թեմաներով նկարչության գաղտնիքների ու նրբությունների մեջ՝ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, որն ավարտել է արծաթե մեդալով։ Ուսումնառությունը շարունակել է Փարիզում՝ աշակերտելով Կոգնիտին և այլոց։ Վերադառնալով Վարշավա՝ 1865 թվականից սկսել է նկարչության դասեր տալ, նախ՝ իր իսկ արվեստանոցում, այնուհետև՝ Վարշավայի գեղարվեստի դպրոցում, որը որոշ ժամանակ անց վերափոխվեց գեղարվեստի ակադեմիայի։ 1872 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1873 թվականին նա արժանացել է նաև Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսի, 1878-ին՝ պրոֆեսորի կոչման[9]։
Գերսոնն իրեն դրսևորել է նաև որպես հմուտ ճարտարապետ և արվեստաբան-քննադատ; Բայց Լեհաստանում նրան գնահատում են որպես պատմահայրենասիրական թեմաներով ստեղծագործությունների, գյուղական կյանքը պատկերող գործերի, բնանկարների վարպետ հեղինակի։ Նրա աշխատանքները պահվում ու ցուցադրվում են Վարշավայի ազգային թանգարանում, Վերին Սիլեզիայի թանգարանում և Լեհաստանի ազգային թանգարանի մի շարք մասնաճյուղերում, ինչպես նաև մի քանի եկեղեցիներում[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.