From Wikipedia, the free encyclopedia
Վոլտա (անգլ.՝ Volta), գետ Արևմտյան Աֆրիկայում, գլխավորապես Գանայում։ Կազմվում է Սպիտակ Վոլտա և Սև Վոլտա գետերի միախառնումից, թափվում՝ Գվինեական ծոցը։ Երկարությունը տարբեր աղբյուրներով 1400—1600 կմ է (Սև Վոլտայի ակունքից), ավազանը՝ 388 հազար կմ²։ Առավել խոշոր վտակներն են Օտին, Դական, Աֆրամը։ Վարարում է սեպտեմբեր-հոկտեմբերին։ Նավարկելի է մինչև 400 կմ՝ հաշված գետաբերանից։ Գետի վրա կառուցվել է Ակոսոմբո հիդրոէլեկտրակայանը (Գանայում)։ Կա ձկնորսություն։ Վոլտայի ափերին են գտնվում Կետե, Կրաչի, Կպոնգ, Կպանդու առևտրական կետերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 492)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլտա (գետ)» հոդվածին։ |
Վոլտա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 1500 կմ |
Ավազանի մակերես | 388 000 կմ² |
Ջրի ծախս | 1288 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Գվինեական ծոց |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Daka River?, Black Volta? և Todzie River? |
Ջրի մարմիններ | Վոլտա |
Երկիր | Գանա և Բուրկինա Ֆասո |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.