աշխարհի ամենամեծ գետի հունի ջրամբար, գտնվում է Գանայում, Վոլտա գետի վրա From Wikipedia, the free encyclopedia
Վոլտա, Ակոսոմբո (անգլ.՝ Volta, Akosombo)[1][2], մակերեսով ամենախոշոր արհեստական ջրամբարը աշխարհում (մակերեսը՝ 8480 կմ²)։ Գտնվում է Վոլտա գետի հունի վրա՝ Գանայում, հարում է Ակոսոմբո քաղաքին։
1961-1965 թվականներին Ակոսոմբո (Գանա) քաղաքի մոտակայքում, նեղ կիրճում կառուցվել է Ակոսոմբո ՀԷԿ-ը։ Ջրամբարի տարածքը ջրով լցնելու համար տարածքից տարհանվել է շուրջ 78 հազար մարդ և նրանց պատկանող շուրջ 200 հազար կենդանի։ Արդյունքում, ջրամբարը զբաղեցնում է Գանայի տարածքի 3.6% -ը։ Հիդրոէլեկտրակայանը էլեկտրականությամբ է ապահովում երկրի մեծ մասը։
Վոլտա գետը դուրս գալով ջրամբարից թափվում է Գվինեական ծոց[3]։
Ջրամբարի հիմնական կղզիներն են Դոդի, Դվարֆ և Կպորվե։ Լճի արևմտյան ափին գտնվում է Դիգյա ազգային պարկը։
Ձևավորված ջրամբարում լայնորեն զարգացած են ձկնորսությունն ու ջրային բեռնափոխադրումները։ Լճի հյուսիսում տարածվում է սավաննայի գոտին, իսկ հարավում՝ արևադարձային անտառների գոտին։
Ջրամբարի երկարությունը հյուսիսից հարավ մոտ 400 կմ է, ափագիծը՝ ավելի քան 7 հազար կմ, ափերը կտրտված է, լիճը ունի բազմաթիվ փոքր կղզիներ։ Ջրամբարի ծավալը մոտ 148 կմ³ է, միջին խորությունը`18 մ, առավելագույն խորությունը` 80 մ[3]։ Ջրամբարի հայելու մակերևույթի բացարձակ բարձրությունը` 85 մ, ջրհավաք ավազանը` 385 հազար կմ²[4]։ Բարձրությունը ծովի մակարդակից 54 մ։
Ջրամբարի ափերին մոտ ապրում է ավելի քան 5,5 միլիոն մարդ։
1964, 1966 և 1969 թվականներին Վոլտայի շրջակայքում երկրաշարժեր են գրանցվել, որոնք պայմանավորված են եղել ջրամբարը ջրով լցնելով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.