Վոլգոգրադի մարզ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Վոլգոգրադի մարզ (ռուս.՝ Волгоградская область), մարզ Ռուսաստանի կազմում[3], Ռուսաստանի ֆեդերացիայի միավոր։ Մայրաքաղաքն է Վոլգոգրադ քաղաքը։
Վոլգոգրադի մարզ ռուս.՝ Волгоградская область | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Մասն է | Եվրոպական Ռուսաստան, Հարավային դաշնային շրջան, Volga Economic Region? և Հարավային ռազմական շրջան | ||||
Կարգավիճակ | Մարզ | ||||
Մտնում է | Ռուսաստան[1] | ||||
Վարչկենտրոն | Վոլգոգրադ | ||||
Ամենաբարձր կետ | Serpokrylovskaya?[2] | ||||
Օրենսդրական մարմին | Volgograd Oblast Duma? | ||||
Հիմնական լեզու | ռուսերեն | ||||
Բնակչություն (2010) | 2 610 161 (18 տեղ) | ||||
Տարածք | 113900 (31 տեղ) | ||||
Հիմնադրված է | 23 սեպտեմբերի 1937 թ. թ. | ||||
Սահմանակցում է | Սարատովի մարզ, Վորոնեժի մարզ, Ռոստովի մարզ, Կալմիկիա, Աստրախանի մարզ և Արևմտյան Ղազախստանի մարզ | ||||
Ժամային գոտի | MSD? | ||||
ISO 3166-2 կոդ | RU-VGG | ||||
Ավտոմոբիլային կոդ | 34 և 134 | ||||
volganet.ru | |||||
Սահմանակից է Ռուսաստանի Սարատովի, Ռոստովի, Աստրախանի և Վորոնեժի մարզերի հետ, ինչպես նաև Կալմիկիայի և Ղազախստանի հետ։
Վոլգոգրադի մարզը ունի բարենպաստ աշխարհագրական դիրք՝ լինելով Իրանից, Կովկասից, Ուկրաինայից և Ղազախստանից Ռուսաստան տանող ճանապարհի գլխավոր դարպասը։ Իսկ հակառակ ուղղությամբ՝ կենտրոնական Ռուսաստան և Պովոլժիե։ Բացի այդ, մարզում Վոլգա-Դոնյան ջրանցքի միջոցով միանում են Ռուսաստանի եվրոպական հատվածի երկու կարևոր գետերը՝ Վոլգան և Դոնը։ Դրա օգնությամբ հնարավոր է դուրս գալ Կասպից, Սպիտակ, Բալթիկ, Սև և Ազովի ծովերը։
Հյուսիսից հարավ և արևմուտքից արևելք մարզը ձգվում է ավելի քան 400 կմ։ Մարզի սահմանների ընդհանուր երկարությունը կազմում է 2221,9 կմ, այդ թվում Սարատովի մարզի 29,9 %, Ռոստովի մարզի՝ 26,8 %, Աստրախանի՝ 11,4 %, Վորոնեժի՝ 11,3 %, Կալմիկիայի Հանրապետության՝ 10,9 % և Ղազախստանի 9,7 % տարածքի հետ։
Զբաղեցնում է 112,9 հազ. կմ² մակերես (78 %-ը կազմում եմ գյուղատնտեսական նշանակության հողերը)։
Մարզի կլիման չորային է։ Հյուսիս-արևմտյան հատվածը գտնվում է անտառատափաստանային գոտում, արևելյանը՝ կիսաանապատների գոտում՝ մոտենալով իսկական անապատներին։ Հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է -8-ից մինչև -12 °C, իսկ հուլիսին՝ +23-ից մինչև +25 °C: Տեղումների տարեկան միջին քանակը թափվում է հյուսիս-արևմուտքում մինչև 500 մմ, իսկ հարավ-արևելքում՝ 300 մմ-ից քիչ։ Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ +42… +44 °C գրանցվում է սովորաբար հուլիս – օգոստոս ամիսներին։ Օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը կազմում է -36... -42 °C և նկատվում է հունվար – փետրվար ամիսներին։
Հյուսիսային շրջաններում կայուն ձնածածկույթի գոյացման միջին բազմամյա ժամկետներն են՝ դեկտեմբերի 11 – 17-ը, իսկ հարավային շրջաններում՝ դեկտեմբերի 20 – 25-ը։ Ձնածածկույթը պահպանվում է 90- 110 օր։ Ձնածածկույթի միջին բարձրությունը տատանվում է 13 – 22 սմ։
Ձմեռը Վոլգոգրադի մարզում, որպես կանոն, սկսվում է դեկտեմբերին և տևում է 70 – 90 օր։ Գարունը, սովորաբար, կարճ է, մարտ – ապրիլ ամիսներին։ Մայիսին սովորաբար լինում են ցրտահարություններ՝ մեծ վնաս հասցնելով գյուղատնտեսական մշակաբույսերին և բերքատու այգիներին։ Ամառը հաստատվում է մայիսին, երբեմն՝ հունիսին և տևում է մոտ երեք ու կես ամիս։ Աշունը տևում է սեպտեմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբը։ Հոկտեմբերին երբեմն լինում են ցրտահարություններ։
Ռելիեֆը բազմազան է։ Մարզը գտնվում է երկու բնական գոտիների սահմաններում՝ սևահողեր և շագանակագույն հողեր։ Սևահողերը զբաղեցնում են մակերեսի մոտ 22 %-ը, շագանակագույն հողերը՝ 44 %, իսկ աղուտահողերը՝ 14 %: Վոլգոգրադի մարզի հողերը ջերմության և խոնավության կազմի առանձնահատկությունների համաձայն, բաժանվում են չորս ագրոկլիմայական զոնաների՝ տափաստանային, չոր տափաստանային, անապատային և կիսաանապատային։
Վոլգոգրադի մարզը, որը գտնվում է չոր տափաստանների և կիսաանապատների գոտում, դասվում է սակավաանտառային տարածաշրջաններին։ 112,9 հազար կմ² մակերեսի դեպքում, մարզում անտառները զբաղեցնում են ընդամենը 4,3 %-ը։ Վոլգոգրադի մարզի անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 699,0 հազար հա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.