Վյաչեսլավ Չեռնովոլ
ուկրաինացի քաղաքական գործիչ, խորհրդային այլախոհ, լրագրող / From Wikipedia, the free encyclopedia
Վյաչեսլավ Մաքսիմովիչ Չեռնովոլ (ուկրաիներեն՝ В'ячеслав Максимович Чорновіл, դեկտեմբերի 24, 1937(1937-12-24)[1], Երկի, Կատերինոպոլի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - մարտի 25, 1999(1999-03-25)[2], Իվանկով, Բորիսպոլի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինա[1]), ուկրաինացի քաղաքական գործիչ, ԽՍՀՄ ժամանակների այլախոհ, լրագրող, հրապարակախոս և գրականագետ։ 1980-ականների վերջի - 1990-ականների ուկրաինական ազգային դեմոկրատական շարժման առաջնորդներից և Ուկրաինայի ժողովրդական ռուխի հիմնադիրներից։ Ուկրաինայի հերոս (2000)։ Նիկոլաս Տոմալինի անվան միջազգային լրագրողական մրցանակի դափնեկիր (1975)։ 1990 թվականի հուլիսի 16-ին Ուկրաինայի պետական ինքնիշխանության հռչակագրի և 1991 թվականի օգոստոսի 24-ին Ուկրաինայի անկախության հռչակման ակտի նախաձեռնող։
Վյաչեսլավ Չեռնովոլ | |
Կուսակցություն՝ | Ուկրաինայի ժողովրդական շարժում |
---|---|
Կրթություն՝ | Կիևի համալսարանի ժուռնալիստիկայի ինստիտուտ և Դանիլո Հալիցկու անվան Լվովի ազգային բժշկական համալսարան |
Մասնագիտություն՝ | լրագրող, իրավապաշտպան և քաղաքական գործիչ |
Դավանանք | Ուկրաինայի ինքնավար ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | դեկտեմբերի 24, 1937(1937-12-24)[1] |
Ծննդավայր | Երկի, Կատերինոպոլի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանի օր | մարտի 25, 1999(1999-03-25)[2] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Իվանկով, Բորիսպոլի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինա[1] |
Թաղված | Բայկովո գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա[1] |
Ամուսին | Ատենա Պաշկո և Olena Antoniv? |
Զավակներ | Անդրեյ Չերնովոլ և Տարաս Չորնովիլ |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Այլ գործիչների հետ միասին Չեռնովոլն Ուկրաինայում սկսել է վաթսունականների ու այլախոհների շարժումը։ «Ուկրաինական տեղեկագիր» ընդհատակյա ուկրաիներեն ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր։ Ուկրաինայի Հելսինկյան խմբի անդամ։ Ուկրաինայի Հելսինկյան միության ստեղծման նախաձեռնողներից։ Մի քանի անգամ բանտարկվել է «հակախորհրդային քարոզչության» համար (1967-1969, 1972-1979, 1980-1988), գտնվել է մորդովական խիստ ռեժիմի ճամբարներում և աքսորում։ Ընդհանուր առմամբ գերության մեջ անցկացրել է 17 տարի։ 1990-1992 թվականներին եղել է Լվովի մարզային խորհրդի ղեկավար, 1990 թվականի մարտից՝ Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր։