Վլադ III (ռումիներեն՝ Vlad Țepeș [Վլադ Ցեպեշ], հայտնի է նաև որպես Վլադ Դրակուլա, Կոմս Դրակուլա, ոչ վաղ քան 1428 և ոչ ուշ քան 1431 կամ դեկտեմբեր 1431, Սիգիշոարա, Մուրեշ, Ռումինիա - դեկտեմբերի 14, 1476, Բուխարեստ, Վալախիա), Վալախիայի իշխանը 1448 թ.-ին, 1456-1462 թթ. և 1476 թ.-ին, Սբ. Գևորգի միաբանության ասպետ։ Իշխանության օրոք պայքարել է Օսմանյան կայսրության հետագա ընդլայնման դեմ։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դրակուլա
Արագ փաստեր Վլադ IIIVlad III, Վալախիայի իշխան ...
Վլադ III
Vlad III
Վալախիայի իշխան
Thumb
Իշխանություն1448, 1456–1462,
1476–1477
ՏիտղոսներՍբ. Գևորգի
միաբանության ասպետ
Ծնվել է՝1428–1431
ԾննդավայրՍիգիշոարա, Մուրեշ, Ռումինիա
Մահացել է՝Դեկտեմբերի, 1476 – հունվար, 1477 մարդասպանություն[1]
Վախճանի վայրԲուխարեստ, Վալախիա
Snagov Monastery
ԵրկիրՎալախիա
ՀարստությունԴրակուլեշտի
ՆախորդՎլադիսլավ II
Վլադիսլավ II
Բասարաբ III
Թագավորական ՏունԴրակուլ
ՏոհմHouse of Drăculești?
կառավարիչ
ՀայրՎլադ II Դրակուլ
ՄայրVasilissa?[2]
ԵրեխաներՄիհնյա Ռաու[2]
Հավատքուղղափառություն
ՍտորագրությունThumb
Փակել

Համարվում է Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպի գլխավոր կերպարի իրական նախատիպը։ Վլադ Դրակուլան ունեցել է մի հիվանդություն, ըստ որի նա չպետք է արևի տակ լիներ, այլապես նրա մաշկը կքայքայվեր։ Այդ հիվանդության ժամանակ նաև արյան ծարավ է առաջանում մարդկանց մոտ, դա էր պատճառը որ նա միայն գիշերներն էր շրջում իր երկրով և խմում մարդկանց արյուն։ Սա շատ հազվադեպ հիվանդություն է, որը հանդիպում է մինչև օրս։

Դրակուլա մականունը

Բոլոր հետազոտողները համաձայն են, որ Դրակուլ մականունը ժառանգել է իր հորից՝ Վլադ 2-րդ-ից, ով եղել Սբ. Գևորգի միաբանության (Վիշապի միաբանություն) ասպետ։ Միաբանության ասպետներն իրենց հագուստի վրա պետք է կրեին վիշապի նշան, սակայն Վլադ 3-րդի հայրը, ընդգծելով իր պատկանելությունը միաբանությանը, իր հատած ոսկե դրամների վրա դրոշմեց վիշապի պատկեր։ Այդ դրամները լայն տարածում գտան Վալախիայում և մականվան պատճառ դարձան, որն այնուհետև ժառանգեց Վլադ 3-րդը։

Երիտասարդ տարիքում Վլադ 3-րդը հորից ժառանգեց Դրակուլ մականունն առանց որևէ փոփոխության։ Սակայն ավելի ուշ, նրա մականվան վերջում ավելացավ «ա» տառը, քանի որ այն ժամանակ նա արդեն հայտնի էր այդ մականվամբ[3]։

Կա կարծիք, որ «Դրակուլա» ռումիներենից թարգմանաբար նշանակում է «վիշապի որդի» կամ «սատանայի որդի»[4], սակայն ռումինացի պատմաբանները հերքում են այն կարծիքը, որ վերջին «ա» տառը «Դրակուլ» բառին կարող է տալ լրացուցիչ իմաստ[4][5]։

Ցեպեշ մականունը

«Ցեպեշ» մականունը Վլադ 3-րդը ստացել է իր մահից 30 տարի անց։ Այն թուրքերի կողմից նրան տրված քազըքը (թուրք. Kazıklı թուրք. kazık [քազըք]` «ցից» բառից) մականվան թարգմանությունն էր։ Իր կյանքի ընթացքում Վլադ 3-րդին չեն անվանել «Ցից հանող» ո՛չ Վալախիայում, ո՛չ Հունգարիայում, ո՛չ էլ այլ եվրոպական երկրներում։ Առաջին անգամ այս մականունը հանդիպում է 1506 թ. վալախական փաստաթղթերում։ Այս մականունը թուրքերը տվել են նրան մահից հետո, որպեսզի մարդիկ մտածեն, որ նա դաժան և անմարդկային առաջնորդ է, թեև թուրքերը շատ ավելի դաժան էին, քան Դրակուլան։ Ցեպեշ մականունը թարգմանվում է որպես «Ցից հանող»։

Ընտանիք

1437 թ. օգոստոսից մինչև 1439 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում ծնվում է Դրակուլայի եղբայր Ռադուն[6][7]։ Գրեթե նույն ժամանակ մահանում է նրանց մայրը, որից հետո հայրն ամուսնանում է Կոլցունա անունով մի կնոջ հետ։ Ծնվում է Դրակուլայի ևս մեկ եղբայր, ով հետագայում հայտնի է դառնում որպես Վլադ Վանական։

Քաղաքական իրավիճակը

1442 թ. գարնանը Դրակուլայի հայրը վիճում է Յանոշ Խունյադիի հետ, ով այդ ժամանակ հանդիսանում էր Հունգարիայի փաստացի առաջնորդը։ Վեճի արդյունքում Յանոշը որոշում է Վալախիայում իշխանության բարձրացնել Բասարաբ 2-րդին։ 1442 թ. ամռանը Դրակուլայի հայրը մեկնում է Թուրքիա՝ սուլթան Մուրատ 2-րդից օգնություն խնդրելու, սակայն ստիպված է լինում մնալ այնտեղ 8 ամիս։ Այդ ընթացքում Հունգարիայում հաստատվում է Բասարաբ 2-րդը, իսկ Դրակուլան ընտանիքի հետ միասին ստիպված է լինում թաքնվել։ 1443 թ. Դրակուլայի հայրը վերադառնում է Թուրքիայից՝ թուրքական զորքերի հետ միասին և գահընկեց է անում Բասարաբ 2-րդին։ Յանոշ Խունյադին չի խոչընդոտում դրան, քանի որ թուրքերի դեմ արշավանքի էր պատրաստվում։

Կյանքի վերջին տարիները

1475 թ. Վլադ 3-րդ Դրակուլան ազատ է արձակվում հունգարական բանտից և վերսկսում է մասնակցությունը թուրքերի դեմ արշավանքներին։ 1475 թ. նոյեմբերին հունգարական բանակի կազմում (որպես «արքայական կապիտան»` Մատյաշ թագավորի հրամանատարներից մեկը) մեկնում է Սերբիա, որտեղ 1476 թ. հունվար-փետրվար ամիսներին մասնակցում է թուրքական Շաբաց ամրոցի պաշարմանը։ 1476 թ. փետրվարին մասնակցում է Բոսնիայում թուրքերի դեմ պատերազմին, իսկ 1476 թ. ամռանը մեկ այլ «արքայական կապիտան» Շտեֆան Բատորիի հետ միասին Մոլդովայի իշխան Շտեֆան Մեծին օգնում է պաշտպանվել թուրքերից։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.