Վլադիմիր Միհրանի Մովսիսյան (նոյեմբերի 12, 1933(1933-11-12)[1], Շենավան, Սպիտակի շրջան[1] - նոյեմբերի 5, 2014(2014-11-05), Երևան, Հայաստան[2]), ՀԽՍՀ կուսակցական և պետական աշխատող, ՀՀ պետական գործիչ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2004): ՀԳԳԱ ակադեմիկոս (1997): Պատվավոր պրոֆեսոր (2000):

Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Վլադիմիր Մովսիսյան
Thumb
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ[1]
Կրթություն՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1958)[1] և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1969)
Գիտական աստիճան՝ գյուղատնտեսական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ կուսակցական աշխատող և պետական ծառայող
Ծննդյան օր նոյեմբերի 12, 1933(1933-11-12)[1]
Ծննդավայր Շենավան, Սպիտակի շրջան[1]
Վախճանի օր նոյեմբերի 5, 2014(2014-11-05) (80 տարեկան)
Վախճանի վայր Երևան, Հայաստան
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
Զավակներ Վահագն Մովսիսյան
 
Պարգևներ
Փակել

Կրթություն

Աշխատանքային գործունեությունը

  • 1959-1967 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Կալինինոյի, Կիրովականի և Ստեփանավանի շրջանների գյուղատնտեսության արտադրական վարչություններում, որպես գլխավոր անասնաբույծ։
  • 1978-1984 թվականներ - ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։
  • 1984-1990 թվականներ - ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։
  • 1986-1988 թվականներ - ՀԽՍՀ պետական ագրոարդյունաբերական կոմիտեի նախագահ։
  • 1988-1990 թվականներ - Գաղթականների գործերի հանրապետական հանձնաժողովի նախագահ։
  • 1990 թ. հունվարից - արտակարգ իրադրության օպերատիվ շտաբի պետ։
  • 1991 թ. դեկտեմբերից - 1996 թ. - ՀՀ փախստականների հարցերով պետական վարչության պետ։
  • 1996 թ. - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։
  • 1996-1999 թթ. - ՀՀ Գյուղատնտեսության նախարար։
  • 1999-2004 թթ. - ՀՀ վարչապետի խորհրդական։
  • 2004 թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից[3]։
  • 2004 թվականից - ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն։
  • 2009 թվականից - ՀՀ Հանրային խորհրդի անդամ։
  • 2012 թվականից - ՀՀ Նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ։

Քաղաքական գործունեությունը

  • ԽՄԿԿ անդամ 1960 թվականից։
  • 1969-1973 թթ. - ՀԿԿ Արտաշատի շրջկոմի առաջին քարտուղար,
  • 1973-1974 թթ. - ՀԿԿ Կենտկոմի գյուղատնտեսության բաժնի վարիչի տեղակալ։
  • 1974-1975 թթ. - ՀԿԿ Ստեփանավանի շրջկոմի առաջին քարտուղար։
  • 1975-1978 թթ. - ՀԿԿ Կենտկոմի գյուղատնտեսության բաժնի վարիչ։
  • 1990 թ. ապրիլ - հոկտեմբեր ամիսներին - ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար։
  • ՀԽՍՀ 8-10-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։
  • 2012 թ. ՀՀ ԱԺ ընտրություններում առաջադրված է եղել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։

Պարգներ և կոչումներ

  • 1997 թ. - Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
  • 2000 թ. - պրոֆեսոր։
  • 2000 թ. - գյուղատնտեսական գիտությունների դոկտոր։
  • 1999 թ. - Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի անդամ։
  • Պարգևատրվել է աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (կրկնակի)։
  • 1966 թ. պարգևատրվել է ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշանով։
  • 1999 թ. - Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։
  • 2002 թ. - Հայ Եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորչի։
  • 2002 թ. - ԼՂՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։
  • 1994 թ. ճանաչվել է Շուշիի, 2001 թ.՝ Երևանի, 2003 թ.՝ Սպիտակի պատվավոր քաղաքացի։
  • 2013 թ. պարգևատրվել է Պատվո շքանշանով[4]։
  • 2002 թվականից Շենավան գյուղի դպրոցը կրում է Վլադիմիր Մովսիսյանի անունը։

Երկեր

Հողի ճակատագրով։ Մտորումներ տքնության, 2-րդ լրացված և վերամշակված հրատարակչություն, Երևան, 2001։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.