From Wikipedia, the free encyclopedia
Վլադիմիր Օնուֆրիևիչ Կովալևսկի (ռուս.՝ Владимир Онуфриевич Ковалевский, օգոստոսի 2 (14), 1842, Q25176024?, Vārkava Parish, Լատվիա - ապրիլի 15 (27), 1883, Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուս հնէաբան, Ա. Օ. Կովալևսկու եղբայրը, 1880 թվականից՝ Մոսկվայի համալսարանի դոցենտ։
Վլադիմիր Կովալևսկի Владимир Ковалевский | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2 (14), 1842 Q25176024?, Vārkava Parish, Լատվիա |
Մահացել է | ապրիլի 15 (27), 1883 (40 տարեկան) Մոսկվա, Ռուսական կայսրություն ինքնասպանություն[1] |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | հնէաբան, կենդանաբան, երկրաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի կայսերական համալսարան |
Գործունեության ոլորտ | հնէաբանություն[2] և երկրաբանություն[2] |
Ալմա մատեր | Իրավագիտության կայսերական ուսումնարան (1861)[3][1] և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գիտական աստիճան | master? |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[4][2] |
Ամուսին(ներ) | Սոֆյա Կովալևսկայա[3][5][6][…] |
Երեխա(ներ) | Sofia Kovalevskaya? |
Vladimir Onufrievich Kovalevsky Վիքիպահեստում |
Լինելով Չարլզ Դարվինի հետնորդը՝ Կովալևսկին դարվինիզմ է քարոզել Ռուսաստանում, թարգմանել և հրատարակել է Չ. Դարվինի, Ք. Հեքսլիի, Չ. Լայելի գրքերը։
Կովալևսկու աշխատանքները նոր գիտության՝ էվոլյուցիոն հնէաբանության հիմքը հանդիսացան։ Ապացուցեց, որ կենդանիների մորֆոլոգիական վերափոխումները պայմանավորված են որոշակի ֆունկցիաների զարգացմամբ, որոնք կապված են գոյության պայմանների փոփոխության հետ։ Կովալևսկին հնէաբաններից առաջինն էր, որ էվոլյուցիոն ուսմունքը կիրառեց ողնաշարավոր կենդանիների ֆիլոգենեզի պրոբլեմները լուծելիս։
Ուսումնասիրելով կաթնասունների հնէաբանական պատմությունը՝ Կովալևսկին գտավ, որ նրանց զարգացման գործընթացում եղել են «մեծ բեկման» շրջաններ՝ համեմատաբար բարձր կազմակերպված խմբերի արագ տարածում, նվազ կատարելագործվածների հանկարծակի վերացում։ Կովալևսկու հետազոտությունները նվիրված են յուրայի, կավճի և կայնոզոյան շրջաններին։ Նա առաջինը լուսաբանեց հին յուրայի և վաղ կավճի շրջանների կենդանա-աշխարհագրական պրովինցիաների հարցը, տվեց դրանց հնէագրական քարտեզները։ Կովալևսկին իրավամբ գտնում էր, որ կայնոզոյան շրջանի կաթնասունների նախնիներին պետք է փնտրել կավճի ցամաքային նստվածքներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.