Վլադիմիր Կոմարով (ԽՍՀՄ հերոս)
From Wikipedia, the free encyclopedia
Վլադիմիր Միխայլովիչ Կոմարով (ռուս.՝ Владимир Михайлович Комаров, մարտի 16, 1927(1927-03-16)[1][2][3][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - ապրիլի 24, 1967(1967-04-24)[1][2][3][…], Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, ինժեներ-գնդապետ, Խորհրդային Միության կրկնակի հերոս (հոկտեմբերի 19, 1964 և ապրիլի 24, 1967)։
Վլադիմիր Կոմարով Владимир Михайлович Комаров | |||
[[Պատկեր:|250px| ]] Վլադիմիր Կոմարովը 1965 թ. հուլիսի 1-ին (հատված խմբակային նկարից |
|||
Բնօրինակ անուն ազգանուն | Владимир Михайлович Комаров | ||
Ի ծնե | Վլադիմիր Միխայլովիչ Կոմարով | ||
Պետություն | ԽՍՀՄ | ||
Մասնագիտություն | Տիեզերագնաց-օդաչու | ||
Զինվորական կոչում | |||
Առաքելություն | «Վոսխոդ» | ||
Ծնվել է | 1927 մարտի 16 | ||
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ | ||
Մահացել է | 1967, ապրիլի 24 | ||
Մահվան վայրը | ԽՍՀՄ | ||
Ազգություն | ռուս | ||
Կրթություն | Մոսկվայի ռազմաօդային ուժերի հատուկ դպրոց, Բատայսկի ռազմաավիացիոն ուսումնարան, Ն. Ե. ժուկովսկու անվ. ռազմաօդային ինժեներական ակադեմիա | ||
Պարգևներ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմարով (այլ կիրառումներ)
Ավարտել է Մոսկվայի ռազմաօդային ուժերի հատուկ դպրոցը (1945), Բատայսկի ռազմաավիացիոն ուսումնարանը (1949) և Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան (1959)։ ԽՍՀՄ տիեզերագնացների ջոկատում ընգրկվել է 1960 թվականին։ 1964 թվականի հոկտեմբերի 12-ին, աշխարհում առաջին անգամ, Կոնստանտին Ֆեոկտիստովի և Բորիս Եգորովի հետ, որպես տիեզերանավի հրամանատար, թռիչք է կատարել «Վոսխոդ» բազմատեղանոց տիեզերանավով։ Տիեզերքում մնացել է մեկ օր, որի ընթացքում Երկրի շուրջը կատարել է 16 պտույտ՝ անցնելով 700 հզ. կմ։
Զոհվել է 1967 թվականի ապրիլի 24-ին, «Սոյուզ-1» նոր տիեզերանավի մեկօրյա փորձարկման ժամանակ։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։ Կոմարովի անունով է կոչվում Լուսնի հակառակ երեսի խառնարաններից մեկը ((1836) Կոմարով)։