Վլադիմիր Յակովլևիչ Կլիմով (ռուս.՝ Владимир Яковлевич Климов, հուլիսի 11 (23), 1892, Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 9, 1962(1962-09-09)[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ավիացիոն մոտորաշինության բնագավառի խորհրդային գիտնական, ավիացիոն շարժիչների կոնստրուկտոր։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953 թ.), սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1940, 1957 թթ.), ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր։

Արագ փաստեր Վլադիմիր ԿլիմովВладимир Климов, Ծնվել է ...
Փակել

Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկիկական ուսումնարանը (1918 թ.1935 թվականից ավիացիոն շարժիչների գլխավոր կոնստրուկտոր է։ Կլիմովի ղեկավարությամբ ստեղծվել են կործանիչ և ռմբակոծիչ ավիացիայի հզոր շարժիչներ, որոնք մեծ դեր են խաղացել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Ետպատերազմյան ժամանակաշրջանում նրա ղեկավարությամբ մշակվել են մի շարք օդային ռեակտիվ շարժիչներ։

Եղել է նաև ԽՍՀՄ II գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1941, 1943, 1946, 1949 թթ.)։ Պարգևատրվել է Լենինի հինգ շքանշանով։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.