From Wikipedia, the free encyclopedia
Վլադիմիր Ալեքսանդրի Գորդլևսկի (ռուս.՝ Владимир Александрович Гордлевский, (սեպտեմբերի 25 (հոկտեմբերի 7), 1876, Սվեաբորգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 10, 1956[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս արևելագետ, ակադեմիկոս։
Վլադիմիր Գորդլևսկի Владимир Гордлевский | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25 (հոկտեմբերի 7), 1876 Սվեաբորգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 10, 1956[1] (79 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արևելագետ, թուրքագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | արևելագիտություն և թյուրքագիտություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Լազարյան ճեմարան (1899) և Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1904) |
Կոչում | ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1934) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն և թուրքերեն |
Պարգևներ |
Հիմնական աշխատությունները վերաբերում են թուրքական գրականությանը, լեզվի պատմությանը, ազգագրությանը, Թուրքիայի պատմությանը։ «Այնտեղ, ուր հնում ապրել են հայերը» հոդվածում բազմաթիվ փաստերով ցույց է տվել հայերի մեծ դերը Օսմանյան կայսրության տնտեսական ե մշակութային կյանքում, մերկացրել թուրքական կառավարող շրջաններին՝ իբրև հայերի ցեղասպանության կազմակերպիչների։ 1917 թ.-ին եղել է Արևմտյան Հայաստանում։ Նույն տարում հրատարակել է «Հայերը և պատերազմը» հոդվածը, որտեղ նկարագրել է հայերի կոտորածները Մուշում, Բաղեշում, ցույց տվել, որ հայ ժողովրդի ցեղասպանության մեջ մեղավոր են ոչ միայն թուրքերը, այլև նրանց դաշնակից Գերմանիան։
Գորդլևսկին վստահություն է հայտնել, որ հայ ժողովուրդը իր մեջ ուժ կգտնի հաղթահարելու ահավոր ողբերգությունը.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.