![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/60/Signature_of_Vladimir_Georgiev.svg/langhy-640px-Signature_of_Vladimir_Georgiev.svg.png&w=640&q=50)
Վլադիմիր Գեորգիև
From Wikipedia, the free encyclopedia
Վլադիմիր Իվանով Գեորգիև (բուլղար․՝ Владимир Иванов Георгиев, փետրվարի 3 (16), 1908[1], Gabare, Byala Slatina, Վրաչայի մարզ, Բուլղարիա[2] - հուլիսի 14, 1986(1986-07-14)[3][4][5][…], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղար լեզվաբան։ Սոֆիայի համալսարանի պրոֆեսոր, Բուլղարիայի ԳԱ անդամ։ «Նախահունական լեզվաբանությունը» (հ․ 1-2, 1941-1945, գերմաներեն) ուսումնասիրության մեջ անդրադարձել է հնդեվրոպական նախալեզվի լեզվամինության ժամանակին և բարբառային տարբերակվածությանը։ Մեծ են Գեորգիևի ծառայությունները նախահունարենի հայտնաբերման, կրետեմիքենյան, էտրուսկերեն տեքստերի ընթերցման ու մեկնաբանման, լեզուների դասակարգման բնագավառում։ «Թրակերեն» (1957) աշխատության մեջ հայտնել է այն կարծիքը, որ հայերենն ու փռյուգերենը հայ-փռյուգիական լեզվախմբի երկու բարբառներն են։
Վլադիմիր Գեորգիև | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3 (16), 1908[1] |
Ծննդավայր | Gabare, Byala Slatina, Վրաչայի մարզ, Բուլղարիա[2] |
Մահացել է | հուլիսի 14, 1986(1986-07-14)[3][4][5][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վիեննայի համալսարան և Սոֆիայի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[6] |
Մասնագիտություն | լեզվաբան և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Սոֆիայի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Աթենքի ակադեմիայի անդամ |
Անդամություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա, Ֆինլանդիայի գիտությունների և գրականության ակադեմիա, Աթենքի ակադեմիա, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա, Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Ստորագրություն![]() |