![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/74/Boekovski1987.jpg/640px-Boekovski1987.jpg&w=640&q=50)
Վլադիմիր Բուկովսկի
From Wikipedia, the free encyclopedia
Վլադիմիր Կոնստանտինովիչ Բուկովսկի (դեկտեմբերի 30, 1942(1942-12-30)[1][2][3], Բելեբեյ, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 2019(2019-10-27)[4][3], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5][7]), խորհրդային և ռուս իրավապաշտպան, գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ[8]։ ԽՍՀՄ-ում այլախոհական շարժման հիմնադիր և ակտիվ մասնակից[8]։
Վլադիմիր Բուկովսկի ռուս.՝ Владимир Константинович Буковский և ռուս.՝ Владимир Буковский | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1942(1942-12-30)[1][2][3] |
Ծննդավայր | Բելեբեյ, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 27, 2019(2019-10-27)[4][3] (76 տարեկան) |
Մահվան վայր | Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5] |
Գերեզման | Հայգեյթ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Թագավորական քոլեջ, Քեմբրիջ և Սթենֆորդի համալսարան |
Գիտական աստիճան | մագիստրոս |
Մասնագիտություն | գրող, իրավապաշտպան, քաղաքական գործիչ, այլախոհ և նյարդաֆիզիոլոգ |
Ծնողներ | հայր՝ Կոնստանտին Բուկովսկի |
Կուսակցություն | Սոլիդարնոստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | vladimirbukovsky.com |
![]() |
Բուկովսկին Արևմուտքում հանրաճանաչ դարձավ ԽՍՀՄ-ում պատժիչ հոգեբուժության պրակտիկայի հրապարակայնացման համար[9]։ Ընդհանուր առմամբ, Բուկովսկին 12 տարի անցկացրեց բանտերում և հարկադիր բուժման մեջ։ 1976 թվականին խորհրդային իշխանությունները Բուկովսկուն փոխանակեցին Չիլիի կոմունիստների առաջնորդ Լուիս Կորվալանի հետ, որից հետո Բուկովսկին տեղափոխվեց Քեմբրիջ։
Հեղինակ է մի շարք գրքերի, այդ թվում` «Եվ վերադառնում է քամին», «Ռուս ճանապարհորդի նամակները» և «Կառուցեք ամրոց», ինչպես նաև բազմաթիվ հոդվածների և ակնարկների[8]։ Նա առաջադրվել էր որպես ՌԴ նախագահի թեկնածու 2008 թվականի ընտրություններին, բայց չէր գրանցվել։ 2008 թվականին նա մասնակցեց «Համերաշխություն» քաղաքական շարժման կազմակերպմանը։ 2014 թվականին Ռուսաստանի արտգործնախարարությունը մերժեց Բուկովսկուն Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ դիմումը[10]։