Վիքիպեդիա:Նախագիծ:Կրթական ծրագիր/Փորձ
From Wikipedia, the free encyclopedia
Այբ ավագ դպրոց
Ֆիզմաթ հատուկ դպրոց
Էվրիկա դպրոց
Վանաձորի №11
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Ֆոտոն վարժարան
Երևանի №190
Երևանի թիվ 36 դպրոց
Արգելի միջնակարգ դպրոց
«Քվանտ» վարժարան
Երևանի №198
Ստեփանավանի թիվ 1 դպրոց
Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոց
Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց
Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի վիքիխմբակ
Առաջադրված հոդվածներ
Վիճակագրություն
Արխիվ
Օգտակար հղումներ
Վիքիճամբար
Բարի գալուստ Վիքիպեդիա կրթական ծրագրի գլխավոր էջ:
Վիքիպեդիա կրթական ծրագրի գաղափարն ամբողջ աշխարհում հետևյալն է․ ուսուցիչներն ու աշակերտներն իրենց ուսումնական ծրագրի շրջանակներում խմբագրում են Վիքիպեդիան և քույր նախագծերը։ Վիքիպեդիան կրթական գործիք է համարվում շատ երկրներում, որի օգնությամբ երեխաները ոչ միայն նոր գիտելիք են ձեռք բերում, այլև զարգացնում են իրենց թարգմանչական, խոսքի, մտքի ձևակերպման հմտությունները։
Վիքիմեդիա Հայաստանն իր կրթական ծրագիրը սկսել է 2013 թվականին և առաջին դպրոցը, որն ընդգրկվել է այդ ծրագրում եղել է Երևանի Այբ ավագ դպրոցը։ Առաջին փուլի ընթացքում նրանք պետք է սովորեին խմբագրել՝ հիմնվելով Հայկական Սովետական Հանրագիտարանի նյութերի վրա, որոնք խմբագրվում էին, սրբագրվում, վերստուգվում և տեղադրվում Հայերեն Վիքիպեդիայում։
Հետագա ամիսների ընթացքում, տեսնելով Այբ դպրոցի հաջողությունները՝ ծրագրին միացավ ևս 6 դպրոց Երևանից և տարբեր մարզերից՝ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, Վանաձորի Էվրիկա ավագ դպրոց, Գյումրիի Ֆոտոն վարժարան, Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց, ավագ դպրոցներ Եղվարդից և Ապարանից։ Նախագծին միացել են նաև շատ հայաստանյան առաջատար բուհեր:
Կրթական ծրագրի շրջանակներում՝ Վիքիմեդիա Հայաստանը ակտիվորեն զբաղվում է մարզերում Վիքիակումբների հիմնադրման գործով: Արդեն Վիքիակումբներ են հիմնվել Գյումրիում, Ապարանում, Եղվարդում, Աշտարակում, Արևածագում, այլ ակումբների հիմնումն ընթացքի մեջ է: