Վիքիպեդիա:Նախագիծ:Կրթական ծրագիր/Համագործակցություն ավագ դպրոցների հետ
From Wikipedia, the free encyclopedia
Այս նախագծի ընթացքում ծրագրվում է ՀՀ ավագ դպրոցների աշակերտների հետ համագործակցելով Հայկական Սովետական Հանրագիտարանի հոդվածները վիքիֆիկացնել, սրբագրել և տեղափոխել վիքիպեդիա։ Նախագիծը նախատեսվում է իրականացնել 5-6 մասնակիցներից կազմված խմբերի միջոցով։ Յուրաքանչյուր խմբում լինելու է 2-3 խմբագրող, 1 մասնակից, ով պատասխանատու է լինելու հոդվածում պատկերների տեղադրման, ինչպես նաև բարդ բանաձևերի (մաթեմատիկա, ֆիզիկա և այլն) ներմուծման համար։ Եվս մեկ մասնակից էլ վերստուգելու է հոդվածը։ Խմբերի կատարած աշխատանքը գնահատվելու է վիքիպեդիայի փորձառու խմբագրողներից կազմված հանձնաժողովի կողմից։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/61/ASE_project_2.png/640px-ASE_project_2.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/75/Cecco-2009.jpg/320px-Cecco-2009.jpg)