Հոդվածը հանում եմ գնահատման փուլից, այլևս ցանկություն չունեմ այն լավ կարգավիճակին հասցնելու:--Սամվել (քննարկում) 11:19, 11 Օգոստոսի 2015 (UTC)
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Սևիլյա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
|
Ուշադրություն. եթե Դուք առանց մանրամասն նայելու կամ կարդալու հոդվածին կողմ եք քվեարկում, դրանով նպաստում եք Վիքիպեդիայի հեղինակազրկմանը: |
Առաջարկում եմ հոդվածը որպես ընտրյալ հոդվածի թեկնածու, սիրով կլսեմ բոլորիդ դիտողությունները:--Սամվել (քննարկում) 07:25, 8 Հուլիսի 2015 (UTC)
- զուտ առաջին հայացքից ինչ կասես պատկերների հետ հետ կապված Սամվել ջան??, առաջարկում եմ նրանք որ այդքան էլ անմիջական կապ չունեն քաղաքի հետ հանվի, ըստ իս շատ է, օրինկա ֆլամենկո պարողներինը կամ Գազպաչոն, նման կարգի մի անի թող հանվի, ըստ իսաչք են ծակում պատկերները։ --ERJANIK (քննարկում) 09:02, 8 Հուլիսի 2015 (UTC)
- ERJANIK ջան իմ կարծիքով բոլոր պատկերներն էլ անմիջական կապ ունեն քաղաքի հետ, նույն ֆլամենկո պարողները երաժշտության բաժնում են, այնտեղ անդրադառնում է ֆլամենկոյին որպես քաղաքի ամենաճանաչված պար: Կարծում եմ կարելի է մի քիչ պատկերասրահը կրճատել:--Սամվել (քննարկում) 09:09, 8 Հուլիսի 2015 (UTC)
- թեկուզ պատկերասրահներից պակասեցրու, չգիտեմ, նման շատ պատկերով ընտրյալ հոդված կարծեմ չունենք, ես մի քիչ ավելի մանրամասն կնայեմ, եթե կարողանամ ու գտնեմ ուղղելու բաներ կանեմ, առաջին հայացքից նորմալ է, եթե տեքստային մասով ավելացնելու բաներ էլ չկան, գուցե անգլերեն կամ ռուսերեն վիքիից կան տվյալներ որ կարող ես դնել, սա ուղղակի առաջարկում եմ, գուցե այդպես էլ արել ես արդեն, չգիտեմ։ --ERJANIK (քննարկում) 10:14, 8 Հուլիսի 2015 (UTC)
Տեքստային մասը բավարար չէ, բաժիններ կան աղքատիկ են, պատկերասրահի նկարներն էլ շատ են, ինչպես արդեն նշվեց։ Այս վիճակով հոդվածը կարող է լավ հոդվածի հավակնել և ոչ թե ընտրյալ։ Ժողովրդագրություն/Բնակչություն բաժինն ընդհանրապես չկա, Կառավարություն, Մշակույթ բաժինները քիչ ինֆորմացիա են պարունակում, Տնտեսություն բաժնում բացակայում է ինֆորմացիան գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության և մյուս կարևոր ճյուղերի մասին։--Լիլիթ (քննարկում) 10:29, 8 Հուլիսի 2015 (UTC)
Շնորհակալություն Լիլիթ ջան դիտողության համար, կաշխատեմ ավելացնել բաժինները: Կխնդրեմ ավելի կոնկրետ նշես որ մյուս կարևոր ճյուղերի մասին է խոսքը:--Սամվել (քննարկում) 11:32, 8 Հուլիսի 2015 (UTC)
- Սամվել ջան, կարևորներից կարծես թե մնացել է առևտուրը և հանրային ծառայություն առանձին բաժինը։ Իսպաներեն գիտե՞ս․ այնտեղ ընտրյալ հոդված է։ Եթե ժամանակ ունենայի, մեծ սիրով կթարգմանեի պակասող բաժիններն իսպաներենից։ --Լիլիթ (քննարկում) 11:39, 8 Հուլիսի 2015 (UTC)
- Աշխարհագրություն բաժինն էլ է թերի՝ չկա ինֆորմացիա տեղադրության, ռելիեֆի, ջրագրության, ֆաունայի, ֆլորայի մասին։--Լիլիթ (քննարկում) 11:47, 8 Հուլիսի 2015 (UTC)
- Իսպաներեն չգիտեմ ցավոք, բայց կաշխատեմ ավելացնել:--Սամվել (քննարկում) 13:48, 8 Հուլիսի 2015 (UTC)
- Սամվել ջան երկու հարց,
- մետրոպոլիտենային տարածքի բնակչություն - կարող է սա սխալ թարգմանություն է, համենայնդեպս առաջին հայացքից չի հասկացվում, մանավանդ հոդվածի նախաբանում է։
- 1247-ին - նման կարգի թվականներ գրված է մի քանի տեղ, չփոխենք 1247 թվականին? --ERJANIK (քննարկում) 17:28, 10 Հուլիսի 2015 (UTC)
- ERJANIK ջան մետրոպոլիտենային տարածքը դա քաղաքը իր արվարձաններով, եթե ավելի հարմար թարգմանություն կա ես ուրախ կլինեմ:
- թվականների մասով իհարկե կուղղեմ:--Սամվել (քննարկում) 05:00, 13 Հուլիսի 2015 (UTC)
- հասկացա Սամվել ջան, իսկ եթե գրես հենց իր արվարձաններով բառերը, այդպես ավելի պարզ չի լինի?։ --ERJANIK (քննարկում) 06:21, 13 Հուլիսի 2015 (UTC)
- Արված է--Սամվել (քննարկում) 07:16, 13 Հուլիսի 2015 (UTC)
Բարև Սամվել ջան հոդվածն շատ լավա ստացվել բայից իմ կարծիքով և Լիլիթ նշած պատճառներով արժանի է լավ հոդվածի ես ինքս կփորձեմ հոդվածի որոշ բաժիներ բարելավել, Տրանսպորտ բաժնում ընդամենը երկու կամ չորս տող է եթե կարող ես ավելացնել որոշ նյութեր շատ լավ կլինի, եթե բարեհաջող անցնի հոդվածի գնահատումը այն կլինի Իսպանիայի մասին 3-րդ կարգավիճակ ունեցող հոդվածն --Հովսեփ Գալստյան (քննարկում) 13:34, 11 Հուլիսի 2015 (UTC)
- Բարև Հովսեփ Գալստյան ջան, ուրախ եմ Ձեր արձագանքի համար, կաշխատեմ ավելացնել:--Սամվել (քննարկում) 04:56, 13 Հուլիսի 2015 (UTC)
- Ընդհանուր առմամբ բավական լավ հոդված է: Միայն մի երկու դիտարկում. ազգերի, լեզուների և նրանց պատկանելիություն արտահայտող բառերը իզու մեծատառով պետք չէ գրել, օրինակ Հռոմեական-ի փոխարեն հռոմեական նախընտրելի է: Եվ մյուսը, անձամբ ես կցանկանայի, որ գոնե մի քանի աղբյուրի անվանումները թարգմանվեն հայերեն, նաև աղբյուներից մեկը տեխնիկական խնդիր ուներ, որը պետք է գտնել և ուղղել:--Արամ-վան 14:25, 15 Հուլիսի 2015 (UTC)
- Շնորհակալություն Արամ ջան դիտողությունների համար, կաշխատեմ ուղղել:--Սամվել (քննարկում) 04:51, 16 Հուլիսի 2015 (UTC)
- այդ ծանոթագրությունը ուղղեցի, բայց ընդհանուր վերցված մի բան ասեմ Սամվել ջան, ծանոթագրությունները քիչ չեն?, օրինակ հենց այս եղած պահով անձնական կարծիքս ավելի մոտ է լավ դառնալուն, ընտրյալի համար համեմատած թեկուզ քաղաքների կամ երկրների մասին մյուս ընտրյալ հոդվածների որոշ զիջում է, օրինակ Մադրիդը համարյա նույն այս հոդված կարգի է, գուցե մի քիչ էլ լավն է, չեմ կարող ասել։ --ERJANIK (քննարկում) 08:24, 16 Հուլիսի 2015 (UTC)
- Ցելսիուս բառի հետ կապված, առաջարկում եմ փոխարինել C° նշանով կամ գոնե փոխարինել Ցելսիուսի սանդղակ, բայց այդպես էլ երկար կլինի, C° ընդունված, նորմալ տարբերակ է, ինչ կասես Սամվել ջան?։
- 2-ը ձախերից- այս կուսակցության անունը ավելի լավ է այսպես կարճ չգրվի, թող ճշգրիտ գրվի
- Տեղական համեղ կերակրատեսակները պատրաստվում են գրիլի կամ կրակի վրա ծովամթերքներից (ներառյալ կաղամարները, չոչոն, թրաձուկը, մարինացված շնաձուկը, գրիլացված և կրակի վրա եփված միսը, սպանախը հավի թևիկներով, Ժամոն իբերիկոն, Պուչերոն և գազպաչոն: Սերանիտո սենդվիչը արագ սննդի տիպիկ օրինակ է -այս նախադասության մեջ փակագիծ կա ավել կամ պակաս ու ոնց որ լավ չի շարադրված, խնդրեմ մի հատ ուշադրություն դարձրու։ --ERJANIK (քննարկում) 08:31, 16 Հուլիսի 2015 (UTC)
- Արված է Երջանիկ ջան, ասեմ որ ինչպես և Մադրիդ հոդվածը հիմնականում թարգմանել եմ անգլերեն վիքիից, որոշ մասեր իսպաներենից գուգլ թարգմանիչով: Գուցե փոքր է դեմ չեմ լավ հոդվածի կարգավիճակին:--Սամվել (քննարկում) 05:55, 17 Հուլիսի 2015 (UTC)
Սամվել ջան, բավականին լավ հոդված է, սակայն կան հետևյալ դիտարկումները (սրանք մի մասն են, մնացածը հետո (ներողություն)).
- Հղումներ կան, որոնք ընկել են ստորակետից հետո:
- Ոսկե դարի զարգացումը թևակոխեց Սևիլյա- զարգացումը չի կարող թևակոխել, այ Սևիլյան՝ ուրիշ բան, կարող է:
- Ստեղծագործությունների, պարբերականների անունները գրվում են չակերտների մեջ:
- 1825-1833 թվականներին Մելկոր Կանոն քաղաքի ճարտարապետն էր, քաղաքի գծապատկերի և ճարտարապետական նորամուծությունների հեղինակը ինքն էր և նրա աշակերտ Խոսե Մանուել Արյոնա ու Կուբան-նախադասությունը վերաձևակերպման կարիք ունի:
Այսքանն այս պահի համար, ձեռքի հետ լեզվական շտկումներն արվում են:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 06:56, 18 Հուլիսի 2015 (UTC)
- Շնորհակալություն Արամ ջան դիտողությունների համար 2-րդ և 4-րդ կետերը ուղղեցի, մյուս երկուսի մասով ինչքան նկատել եմ ուղղել եմ:--Սամվել (քննարկում) 09:03, 18 Հուլիսի 2015 (UTC)
Սամվել ջան, երբ բաժինները վերջացնես ավելացնել, խնդրում եմ ասես, որ կարդամ հոդվածը։--Լիլիթ (քննարկում) 09:35, 18 Հուլիսի 2015 (UTC)
Անպայման Լիլիթ ջան:--Սամվել (քննարկում) 09:42, 18 Հուլիսի 2015 (UTC)
- Սամվել ջան, կազմակերպություն EADS, այս բառը չհասկացա թե չէ, ինքս կուղղեի։ --ERJANIK (քննարկում) 11:39, 18 Հուլիսի 2015 (UTC)
- Երջանիկ ջան EADS-ը կազմակերպության անվանումն է:--Սամվել (քննարկում) 11:44, 18 Հուլիսի 2015 (UTC)
- լավ, դե այդ դեպքում պետք է բառերի տեղը փոխվի՝ գրվի EADS կազմակերպությունը։ --ERJANIK (քննարկում) 12:38, 18 Հուլիսի 2015 (UTC)
- Արված է--Սամվել (քննարկում) 12:11, 20 Հուլիսի 2015 (UTC)
- Սամվել ջան, խնդրում եմ վերանայել նաև այս նախադասությունները.
- Սևիլյայի ժողովրդագրական բուրգը մինչև Աֆրիկայից գաղթածները հատվածը
- Ալկազարի այգիները, որոնք գտնվում են Սևիլյայի Ալկազարի տարածքում, ունեն հրաշագեղ պատմամշակույթային ոճեր
- Հիսպանո-Ամերիկյան - գուցե՞ Իսպանա-ամերիկյան
- Ծառայություններ ոլորտում քաղաքը նաև սպասարկում է մոտակա գյուղերին, որոնք չունեն համապատասխան ծառայություններ։
- Անդալուսիա՞, թե՞ Անդալուզիա (հոդվածում երկու տարբերակն էլ հանդիպում է, միօրինակություն չկա)
Այսքանը, Սամվել ջան, մնացած մանր-մունր շտկումներն արել եմ: Բարի երթ եմ մաղթում այս հոդվածին:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 12:52, 18 Հուլիսի 2015 (UTC)
- Արամ ջան փոփոխեցի ինչքան հնարավոր է:--Սամվել (քննարկում) 11:59, 20 Հուլիսի 2015 (UTC)
- Լիլիթ ջան, ինչքան կարողացա բաժիններ ավելացրեցի, հիմնականում իսպաներենից գուգլ թարգմանիչի միջոցով, եթե ընտրյալին էլի չի ձգում կարող ենք ներկայացնել լավ հոդվածի: Իմ հիմնական նպատակը ընտրյալ կամ լավ դարձնելը չէ, այլ ցանկանում էի ուղղել հոդվածի բոլոր թերությունները:--Սամվել (քննարկում) 12:03, 20 Հուլիսի 2015 (UTC)
- Մերսի, Սամվել ջան։ Առաջիկա օրերին կնայեմ անպայման։ Արամ ջան, Անդալուսիայի համար ասեմ, որ ճիշտը ս-ով տարբերակն է, իսպաներենում z տառը ս է կարդացվում ու տառադարձվում, ամենահայտնի օրինակը՝ Lopez ազգանունն է :) --Լիլիթ (քննարկում) 12:07, 20 Հուլիսի 2015 (UTC)
- Շնորհակալություն, Լիլիթ ջան, հոդվածում երկու տարբերակն էլ կար, դրա համար էի նշել, Սամվելն ուղղել է: Լավ, Սամվել ջան, ես էլ հընթացս նայում եմ... ուղղակի որոշ դիտարկումներ՝ ավիաընկերություն, էլեկտրաէներգիա, մշակութային (առանց յ-ի), միջերկրածովային (առանց յ-ի), ինչպես նաև ոճերի, ճաշատեսակների, կենդանիների անունները գրվում են միմիայն փոքրատառով: Հաճելի վիքիխմբագրումներ եմ մաղթում:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 12:26, 20 Հուլիսի 2015 (UTC)
Սամվել ջան, մինչև Կրթություն և սպորտ բաժինը նայեցի․
- բոլոր Հիսպանոները դարձրել եմ Իսպանոներ, քանի որ իսպաներենում H տառը չի կարդացվում ու տառադարձվում
- 1391 թվական Արքեպիսկոպոս Ֆերենտ Մարտինեսը․․․ Արամ ջան, այստեղ արքեպիսկոպոս բառը պետք է մեծատա՞ռ լինի
- գրիլացված և կրակի վրա եփված միսը, գրիլացված բառի փոխարեն որքան էլ ուրիշ բառ փնտրեցի, չգտա։ Գրիլացված բառ ճիշտն ասած չեմ հանդիպել։
- շատ են շեղատառերը, ավելորդները հանել եմ
- իսպաներեն de-ն կարդացվում ու տառադարձվում է որպես դե, ֆրանսերենում է դը, ուղղել եմ բոլորը
- հատուկ անունների գերակշիռ մասը սխալ է տառադարձված, մի մասն ուղղել եմ, մնացածը՝ վաղը, խնդրում եմ ուշադիր լինես, որ հաշվի առնես մյուս հոդվածները գրելիս։
Դեռ այսքանը։--Լիլիթ (քննարկում) 21:24, 20 Հուլիսի 2015 (UTC)
- Լիլիթ ջան, միանշանակ փոքրատառ էր, Ուղղված է:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 22:34, 20 Հուլիսի 2015 (UTC)
Սամվել ջան, հոդվածում բոլոր հղումներն արդեն վերջակետերից առաջ են, ես ուղղել եմ:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 22:36, 20 Հուլիսի 2015 (UTC)
- Ֆուտբոլից հասկացող մեկը խնդրում եմ թող նայի առաջնությունների այս անունները «Սպորտ» բաժնում՝
- ․․․որտեղ 1982 թվականին կայացել են ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղեր և 1986 թվականին կայացել է ֆուտբոլի Եվրոպական չեմպիոնների գավաթի եզրափակիչը
- Արսեն ջան, կնայե՞ս վերևի նախադասությունը։ Շեղատառերով առանձնացվածները ճի՞շտ են։--Լիլիթ (քննարկում) 05:41, 23 Հուլիսի 2015 (UTC)
- Սամվել ջան, այս նախադասությունը որտեղից ես գրել, փնտրեցի, չգտա անգլերենում կամ իսպաներենում՝ 1999 թվականի Աթլետիկայի աշխարհի առաջնությունը։ Ըստ իս՝ մի բան այն չէ։
- Արամ ջան, «Դիվանագիտական ներկայացուցչություններ» բաժնում գլխավոր-հյուպատոսություն-ը, ըստ իս, պետք է առանց գծիկի գրվի, ի՞նչ կասես։
- Կատարել եմ հետևյալ ուղղումները։--Լիլիթ (քննարկում) 19:50, 22 Հուլիսի 2015 (UTC)
- Ուղղված է, Լիլիթ ջան:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 20:12, 22 Հուլիսի 2015 (UTC)
- Լիլիթ Աթլետիկայի մասը վերցրել եմ անգլերենից, մի քան տեղով էլ ճշտել եմ, ահա այդ մասը անգլերենում. Seville housed the tennis [[Davis Cup]] final in 2004 and 2011, and the [[1999 World Championships in Athletics|7th Athletics World Championships]].--Սամվել (քննարկում) 04:58, 23 Հուլիսի 2015 (UTC)
- Հմմ․․ ինձ շփոթմունքի մեջ գցեց Աթլետիկա բառը, քանի որ թ-ով չէի լսել։ Փաստորեն, մեր վիքիի հոդվածն էլ է թ-ով։ Ըստ իս՝ սխալ է, պետք է լինի Ատլետիկա։ Արամ ջան, ի՞նչ կասես։--Լիլիթ (քննարկում) 05:04, 23 Հուլիսի 2015 (UTC)
- Կարծեմ այդպիսի քննարկում եղել է, ֆեդերացիան պաշտոնապես կոչվում Հայաստանի թեթև աթլետիկայի ֆեդերացիա ինչքան հիշում եմ, որոշվեց թողնել աթլետիկա տարբերակը:--Սամվել (քննարկում) 05:31, 23 Հուլիսի 2015 (UTC)
- Համացանցում 2 տարբերակն էլ բերում է։ Աղայանի բացատրական բառարանում ու ռուս-հայերեն բառարանում տ-ով է։--Լիլիթ (քննարկում) 05:35, 23 Հուլիսի 2015 (UTC)
- ֆուտբոլի հետ կապված ես նայել եմ Լիլիթ ջան, էական բան չկա, գուցե մեկ այլ շարադրությամբ կարելի է գրել, բայց նորմալ է, իսկ ատլետիկայի հետ կապված, ինձ էլ է մի տեսակ հարազատ տ-ով տարբերակը, բայց ֆեդերացիայի կայքում իրոք թ-ով է, ուրեմն քննարկելու բան չի ըստ իս։ --ERJANIK (քննարկում) 06:32, 23 Հուլիսի 2015 (UTC)
- Տ-ով տարբերակն է ճիշտ ըստ իս, չենք ասում աթլետ, այլ՝ ատլետ, հանրագիտարանի կայքում էլ է՝ թեթև ատլետիկա: Աղայան, ռուս-հայերեն բառարան, հանրագիտարան, Հայերեն ուղղագրական-ուղղախոսական-տերմինաբանական բառարան՝ եզրահանգումը՝ Տ:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 19:13, 23 Հուլիսի 2015 (UTC)
- Հոդվածի հետ կապված ոչ մի առարկություն չունեմ, բացի նրանից, որ լավ կլիներ գոնե մի քանի ծանոթագրություն թարգմանվեր հայերեն: Իսկ աթլետիկա բառի վերաբերյալ. ըստ ՀՍՀ-ի աթլետիկա է, իսկ հանրագիտարանի կայքում հոդվածի անունը չնայած Թեթև ատլետիկա է, բայց հենց առաջին նախադասությունում ասվում է Թեթև աթլետիկա: Անգլերենում միայն մեկ տ (t) տառ կա, և athlete բառում այն փափուկ է, իսկ մեր լեզվում մենք արդեն ունենք փափուկ տ, որը թ-ն է: Եվ ըստ իս թ-ով տարբերակը նախընտրելի է: --Արամ-վան 12:22, 24 Հուլիսի 2015 (UTC)
- Արամ ջան ծանոթագրությունները չեմ թարգմանում քանի որ հղումների պարունակությունները այլալեզու են, հիմնականում անգլերեն կամ իսպաներեն: Մեր վիքիում էլ այդպիսի պահանջ չկա դեռ ծանոթագրությունների լեզուների վերաբերյալ, կարող եմ ավելացնել լեզվի կաղապարները:--Սամվել (քննարկում) 12:33, 24 Հուլիսի 2015 (UTC)
- Այդ առումով ճիշտ ես, և ինձ թվում է մի քանի լեզվական կաղապարը չէր խանգարի. ես տեսա, որ մի քանի առանց հղման աղբյուր կար, գուցե դրանք թարգմանեմ, ուղղակի աչքի համար հայերեն տեսնելը բավական հաճելի է:--Արամ-վան 12:44, 24 Հուլիսի 2015 (UTC)
- Կտեղադրեմ Արամ ջան, շնորհակալություն:--Սամվել (քննարկում) 13:35, 24 Հուլիսի 2015 (UTC)
- Հիանալի գործ արեցիր, այ հիմա միանշանակ :--Արամ-վան 13:56, 24 Հուլիսի 2015 (UTC)
- Սամվել ջան մի բան առաջարկեմ, խնդրեմ նայես Սևիլյայի մասին Советская историческая энциклопедия և Большая советская энциклопедия հանրագիտարաններում, գուցե նոր նյութեր կան, որ արժե ավելացնել։ --ERJANIK (քննարկում) 10:54, 27 Հուլիսի 2015 (UTC)
- Կնայեմ անպայման Երջանիկ ջան, շնորհակալություն:--Սամվել (քննարկում) 11:03, 27 Հուլիսի 2015 (UTC)
Դեմ եմ, որ այս հոդվածը դառնա ընտրյալի թեկնածու, սա նույնիսկ լավ հոդված չէ: Պատճառները շատ են՝ փոքր ծավալով բաժիններ, հեղինակը գրեթե չի օգտվել գրքերից, բոլորը կայքեր են, ծանոթագրությունները զուտ քանակով են շատ, ամեն հղումը մի հատ միտք՝ թարգմանելով այլ լեզուներից: Բացատրեմ հատ-հատ՝ եթե բաժինները փոքր են, ապա ինֆորմացիա չեն տալիս, նույնիսկ չկան ներքին հղումներ՝ դեպի հիմնական հոդվածը, իսկ սա քաղաք է, և մարդ պետք է լիարծեք տեղեկացվի: Գրքերից չօգտվելու պատճառով գրվել են բազմաթիվ սխալներ, այդ թվում՝ Ումայադ խալիֆայություն (իրականում՝ Օմայյան, ու այդպիսի հոդվածներ էլ կան հայերենում, կարելի էր ուշադիր լինել), և այսպիսի օրինակները քիչ չեն: Սա վկայում է անգլերենից մեքենայական թարգմանության մասին: Ինչ վերաբերում է հղումներին, ապա դրանց մեծ մասը ինչ-որ մտքի, նախադասության վստահության հղում են, ու ինֆորմացիա չեն պարունակում--Հայկ (արաբագետ) 09:20, 1 Օգոստոսի 2015 (UTC)
- Սամվել ջան հասցրել ես նայել նշվածս հանրագիտարաններում?։ --ERJANIK (քննարկում) 12:11, 1 Օգոստոսի 2015 (UTC)
- նման մի գիրք էլ գտա ինտերնետում, ռուսերեն է, այնտեղից էլ կարող ես նոր նյութեր ավելացնել։ --ERJANIK (քննարկում) 12:21, 1 Օգոստոսի 2015 (UTC)
::: այս կամ այս հղումից կարող ես ներբեռնել մի գիրք, որտեղից էլ կարելի է ավելացնել ծավալը։ --ERJANIK (քննարկում) 12:23, 1 Օգոստոսի 2015 (UTC) (վճարովի կամ չբեռնվող կայքեր են սրանք։ --ERJANIK (քննարկում) 18:56, 1 Օգոստոսի 2015 (UTC))
- ու մի բան էլ, եթե իսպաներենից հնարավոր լիներ ծանոթագրությունները թարգմանվել հայերեն շատ լավ կլիներ, չնայած շատ չեն, բայց թարգմանված վիճակով բնական է էլ ավելի լավ կլինի, ես ուղղակի ափսոսում եմ այն աշխատանքը որ արվել է, կուզեմ որ դառնա լավ հոդված։ --ERJANIK (քննարկում) 12:27, 1 Օգոստոսի 2015 (UTC)
- այստեղից էլ կարող ես օգտվել, եթե արդեն չես օգտվել։
- Կներես ERJANIK ջան, արձակուրդում էի դրա համար չէի պատասխանում, եթե կոնկրետ գրես որ բաժիններն են քո կարծիքով կիսատ կաշխատեմ ինքս նյութեր գտնել, ծանոթագրությունների մասով գտնում եմ, որ իմաստ չունի թարգմանել քանի որ օրիգինալը իսպաներեն է կամ անգլերեն, վերնագիրը թարգմանելը ոչինչ չի տա, բացի այդ որևէ կանոնակարգով պահանջ չկա, որ ծանոթագրությունները պետք է լինեն միայն հայերենով:--Սամվել (քննարկում) 08:33, 7 Օգոստոսի 2015 (UTC)
- Շնորհակալություն Հայկ ջան դիտողությունների համար, կներես ուշ եմ պատասխանում, քանի որ ուշ եմ նկատել դիտողություններդ: Նախ հիշեցնեմ, որ գնահատման փուլում չեն քվեարկում: Երկրորդ, խնդրում եմ խոսես փաստերով և օրինակներով, թե չէ դիտողություններիդ մեծ մասը անհասկանալի են և շատ թռուցիկ: Օմայյադի հետ կապված համաձայն եմ, ուղղեցի, կարող ես բերել նմանատիպ այլ օրինակներ սիրով կուղղեմ, գրքից չեմ օգտվել քանի որ հայերենով Սևիլյայի մասին համապատասխան գրականություն չեմ գտել: Հղումների մասով կխնդրեմ կոնկրետ մի քանի օրինակ: Բաժիններ կան փոքր են համաձայն եմ, սակայն ավելի մեծացնել իմ կարծիքով իմաստ չունի քանի որ կշեղվենք թեմայից:--Սամվել (քննարկում) 08:38, 10 Օգոստոսի 2015 (UTC)
- Օրինակ` մավրական ժամանակաշրջան ու մավրեր, սա սխալ անվանում է, նույնքան տգեղ որքան նեգրական ժամանակաշրջան ու նեգրեր: Ճիշտը արաբական կամ բերբերականն է` կապված կոնտեքստի հետ: Կաստիլյան ժամանակաշրջան հասկացություն չկա: Քաղաքի զարգացումը շարունակվեց նաև Կաստիլիայի գրավումից հետո։ կարելի է հասկանալ, որ ոչ թե Կաստիլիան է գրավել Սևիլիան, այլ Կաստիլիան գրավել են ոմանք: Միջնադարի պատմությունը` ընդհուպ մինչև 19-րդ դար, շատ աղքատիկ է ներկայացված, ու եթե գրքից օգտված լինեիք (ես չեմ նշել հայերեն գիրք) այս և նմանատիպ այլ հոդվածները սխալ կամ թերի չէին լինի: Հիմնական հղումը դեպի Սևիլիայի պատմություն, ընդհանրապես իրենից հիմնական հղում չի ներկայացնում, ու էի ունի շատ սխալներ: Հղումների պահով, կան ամբողջական բաժիններ. որ հղում էլ չունեն : Իսկ այն հղումները, որ ասում էի վերաբերում են ինչ-որ կոնկրետ մտքի, այլ ոչ թե հոդվածի այս կամ այն բաժնին, ահա սա` : Ու դրանք եզակի չեն: Օրինակի համար, նայեք Երևան հոդվածը, դա ընտրյալ է դարձել, և ստեղծեք դրա նմանը (պարզ է, Երևանի պես չեք կարող, այդքան գրականություն չկա, բայց գոնե նման մի բան)--Հայկ (արաբագետ) 09:17, 10 Օգոստոսի 2015 (UTC)
- Ձեր բերած բոլոր օրինակները ուղղեցի, աղքատիկ մասը կաշխատեմ լրացնել: Սևիլյայի պատմություն էջը չի ներկայացվել գնահատման, եթե սխալներ եք տեսնում կարող եք ուղղել: Հղումների մասը չեմ հասկանում, Դուք արտաքին հղումների մասին եք խոսում թե ներքին, կոնկրետ որ հղումն է որ վերաբերում է մտքի, այլ ոչ թե հոդվածի: Ձեր բերած հղումները գնում են ենթավերնագրերին, դրանք հղումներ չեն: Խնդրում եմ կոնկրետ նշել, եթե դժվար չէ:--Սամվել (քննարկում) 12:02, 10 Օգոստոսի 2015 (UTC)
- Պատասխանեմ. ես կարող եմ ուղղել բոլոր հոդվածները, ոչ միայն գնահատման ներկայացվածները, ու իմ գրածը ավելի խորքային իմաստ ունի, կառչել բառերից պետք չէ: Եթե ես ասում եմ որ պատմության մասը լավը չէ, դա նշանակում է, որ չեք ուսումնասիրել պատմությունը, այլ ընդամենը թարգմանել եք, ինչը թերի է: Ես նայում եմ Իսպանիայի պատմություն հոդվածը, ստուգում և տեսնում Ձեր սխալները, դա կրկին հավաստում է այն փաստը, որ պատմությունը գոնե սիրողական մակարդակով չեք ուսումնասիրել: Հղումները վերաբերում են արտաքինին, ներքինի մասով ես ոչինչ չեմ ասել: Ենթավերնագրերը ցույց եմ տվել՝ ծանոթագրությունների պակասի պատճառով--Հայկ (արաբագետ) 15:01, 10 Օգոստոսի 2015 (UTC)
- Հայկ ջան, մենք քննարկում ենք կոնկրետ Սևիլյա հոդվածը, պետք չէ անձնավորեցնել, ով ինչ սխալ է անում այլ հոդվածներում, դա պետք է քննարկել տվյալ հոդվածում, սխալ եք տեսնում, ասեք կուղղեմ, տպավորություն է, որ մուռ եք հանում նախկինում Երվանդունիների թագավորության վերաբերյալ իմ դիրքորոշման համար: Խնդրում եմ պահպանեք առողջ քննարկման եզրերը: Ի՞նչ է նշանակում Իսկ եթե այս երգը ու, առավել ևս, Սևիլյան, դառնան ընտրյալ, ապա ես նույն ձև, խոսք եմ տալիս, այլևս որևէ մասնակցություն չունենալ հոդվածների գնահատմանը արտահայտությունը, սպառնում ե՞ք: Ծանոթագրությունների մասով գորյություն ունի {{փաստ}} կաղապարը, տեղադրեք այն մասերում որտեղ տեսնում եք պնդում, որը հիմնավորված չէ: Իսկ ով ինչքան է ուսումնասիրել պատմությունը կամ չի ուսումնասիրել վիճելի հարց է:--Սամվել (քննարկում) 04:57, 11 Օգոստոսի 2015 (UTC)
- Վիքիպեդիան անձնավորելու տեղ չէ, Սամվել, ու ես դա վաղուց գիտեմ: Մուռ հանելու վերաբերյալ, արտահայտվեք կոռեկտ, և չէի ուզենա Ձեզ հետ նույն տոնով շարունակել: Ամեն դեպքում, անդրադառնամ ձեր գրածին. որքանով եք նկատել կամ ոչ, որ նախորդ հոդվածները, որոնք գրել եմ ոչ ես, ու դարձել են ընտրյալ (Վիրուսներ, Արամ Խաչատրյան և այլն), ծայրից ծայր կարդացվել են իմ կողմից, ու մանրամասն ստուգվել: Դրան հավելյալ, Սևիլիայից բացի գնահատման է ներկայացված ևս երկու հոդված, որոնց ես արտահայտվել եմ դրական (, ): Բացի այս բոլորը, եթե այդքան ուշադիր կարդում եք իմ գրածները, ապա կտեսնեիք, որ հատուկ այս խոսակցությունից խուսափելու համար արել եմ հետևյալ գրառումը. Հետևաբար՝ եթե ես ասում եմ որ ծավալը փոքր է, դա նրանից չէ, որ ես չեմ ուզում որ ՀՎ-ում ավելանա հոդվածների թիվը, ու ինձ թվում է բոլորս էլ բավականաչափ հասուն ենք՝ այս պարզ ճշմարտությունը հասկանալու համար: Այս հոդվածը չի կարող դառնալ ընտրյալ, որովհետև Երևանը ու Սևիլյան բացարձակ նման չեն իրար, Երևանը ընտրյալ է, նայեք տեսքը, հղումների քանակը ու ծավալը: Կարծում եմ խոսակցությունը շարունակելու իմաստ չկա--Հայկ (արաբագետ) 07:11, 11 Օգոստոսի 2015 (UTC)
- Հայկ ջան խնդրում եմ խոսել փաստերի լեզվով, օրինակ հոդվածում այս այս կարևոր բաների մասին չի խոսվում, կամ այս այս թվականին այսպիսի կարևոր իրադարձություն է եղել բայց գրված չի, կամ այս այս պնդումները հիմնավորված չեն վստահելի աղբյուրներով, թե չէ այս հոդվածը մեծ է քոնը փոքր չի կարող լինել հիմնավորում հոդվածի չընտրվելուն, կամ այս հոդվածի ծանոթագրությունները շատ են, Սևիլյա հոդվածինը քիչ: Երբվանից ենք հոդվածի լավ կամ վատ լինելը որոշում ծանոթագրությունների քանակությամբ: Բացի այդ քոն նշած անթերի Երևան հոդվածում ամեն ինչ իդեալական չէ: Կարող եմ բերել բազում պնդումներ որոնք հիմնավորված չեն էլ չասեմ հոդվածի ծանրաբեռնվածությունը և այլն:--Սամվել (քննարկում) 07:41, 11 Օգոստոսի 2015 (UTC)
- , սրանք այն մասերը, որտեղ գրել ես ու աղբյուր չես դրել, իսկ եթե տեսնես, որ աղբյուր կա, ու այդքանով հանդերձ փաստի կաղապարն եմ դրել, ուերմն` աղբյուրդ կամ չի աշխատում, կամ էլ բլոգ է` ոչ վստահելի: Ու ես նայել եմ ընդամենը երկու պարբերություն: Էլի, մավր բառն ես թողել, ու նշել` քաղաքը զավթեցին մուսուլմանները, պետք է գրվեր` արաբները` բերբերների հետ (կրոնով մարդուն բնորոշելը առնվազն անգրագետ է): Նշել ես` որ Սևիլյան դարձել է Օմայյան խալիֆայության մայրաքաղաք. ես որպես արաբագետ ասեմ, որ Օմայյան խալիֆայության (661-750) մայրաքաղաքը միշտ եղել է Դամասկոսը (661-740), վերջին մի քանի տարում` սիրիական ու իրաքյան այլ քաղաքներ: Իսկ եթե դա վրիպակ է, ու ուզում էիր գրել արաբական Իսպանիայի մայրաքաղաքը, ապա էլի սխալվում ես, որովհետև մայրաքաղաքը Կորդոբան էր, ապա` Տոլեդոն --Հայկ (արաբագետ) 08:52, 11 Օգոստոսի 2015 (UTC)
- Հույս ունեմ, որ երբ որ դնում եմ փաստի կաղապարը(, ), էլի երևակայութան զոհ չի դառնում, թե ուղղակի եմ դնում: Դրանք դրվում են այն մասում, այն նախադաոթւյունների վրա, որոնք կասկածում եմ, կամ հաստատ համոզված եմ հակառակի մեջ: Ոճն էլ, հանրագիտարանային չէ--Հայկ (արաբագետ) 10:25, 11 Օգոստոսի 2015 (UTC)
- Հնարավորինս ուղղեցի, հնարավորինս հիմնավորեցի, հոդվածը հանում եմ գնահատումից այլևս նյարդերս չի բավականացնում, անգրագետ որակելու համար էլ շնորհակալություն:--Սամվել (քննարկում) 11:17, 11 Օգոստոսի 2015 (UTC)
- Հաճելի խմբագրումներ--Հայկ (արաբագետ) 11:19, 11 Օգոստոսի 2015 (UTC)
- անկախ ամեն ինչից ցանկալի չի նման մոտեցումով լքել քվեարկությունը։--ERJANIK (քննարկում) 11:38, 11 Օգոստոսի 2015 (UTC)։
- Ցանկալի է թե ցանկալի չէ Երջանիկ ջան, բայց մարդուն անգրագետ անվանելը վիքիէթիկետի կոպիտ խախտում է, նման պայմաններում չեմ կարող շարունակել առողջ քննարկումը, շնորհակալություն:--Սամվել (քննարկում) 11:55, 11 Օգոստոսի 2015 (UTC)
- Սամվել, Դուք ոնց որ հատուկ իմ բոլոր մեկնաբանածները հասկանաք լրիվ այլ իմաստով, ու վերևում սկսած երկխոսությունը դրան վկայություն: Եթե ես ասում եմ, որ կրոնով մարդուն բնորոշելը անգրագետ է, դա չի նշանակում, որ Դուք անգրագետ եք, այլ ձևակերպումն է անգրագետ: Եթե այդ ձևակերպումը տեսնում եք այլ վիքիներում՝ ԱՄՆ քարոզչության արդյունք դարձած՝ միավորել բոլոր մուսուլմաններին, ապա դա, էլի եմ ասում, առնվազն անգրագետ է: Իսկ որ ավելի սպառիչ հասկանաք իմ ասածը, ու էլ որևէ հարց չառաջանա, ասեմ մի օրինակ: Ռուսաստանում, երևի, եղել եք, կամ ունեք ծանոթ/բարեկամներ այնտեղ: Ու երևի գիտեք, որ հայերին, ադրբեջանցիներին, վրացիներին, չեչեններին և այլ ազգերի ասում են մեկ բառով՝ կովկասցի, կամ որ էլ ավելի վատ է՝ խաչիկ: Այսինքն՝ էական տարբերություն չկա հազարամյակներ գոյատևած քրիստոնյա ժողովրդի (հայեր), դեռևս կազմավորումը չավարտած ու բազմազգ վերնախավ ունեցող «ուղղափառների» (վրացիներ), և քոչվորի շապիկը վերջերս հանած իսլամադավան ադրբեջանցիների միջև: Հիմա, հուսով եմ, պարզ է, ու տողատակեր փնտրելու փոխարեն, որը արդեն երրորդ անգամն եք անում այս քննարկման մեջ, խորհուրդ կտայի ուղղակի հարց տալ ու իմանալ իրականությունը: Ես իմ խոսքն ավարտեցի--Հայկ (արաբագետ) 14:01, 11 Օգոստոսի 2015 (UTC)
- Հա, մոռացա մի բան էլ, վերևում ասված ոչ հանրագիտարանային ձևակերպման համար, որ հետո էլի տողատակեր չկարդաք, երևի մենակ առաջին պարբերությունում արված ուղղումներից արդեն երևի պարզ է--Հայկ (արաբագետ) 14:05, 11 Օգոստոսի 2015 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։