Վիքիդարան
From Wikipedia, the free encyclopedia
Վիքիդարան, Վիքիմեդիա հիմնադրամի կողմից գործարկվող, ազատ տեքստային աղբյուրների առցանց թվային գրադարան վիքիում։ Վիքիդարան եզրույթը վերաբերում է թե ամբողջ նախագծին և թե այդ նախագծի յուրաքանչյուր օրինակին (սովորաբար յուրաքանչյուր օրինակ առանձին լեզու է ներկայացնում), բազմաթիվ վիքիդարաններ կազմում են Վիքիդարան նախագիծն ամբողջությամբ։ Նախագծի նպատակն է հյուրընկալել ազատ տեքստեր բազում լեզուներով և թարգմանություններ։ Ի սկզբանե այն մտածված էր որպես արխիվ, օգտակար կամ կարևոր պատմական տեքստեր պահելու համար (առաջին տեքստը Déclaration universelle des Droits de l'Homme), այնուհետ ընդլայնվել է, դառնալով ընդհանուր բովանդակության գրադարան։ Նախագիծը գործարկվել է 2003 թվականի նոյեմբերի 24-ին,Project Sourceberg անունով, հանրահայտ Project Gutenberg-ից բառախաղ։ Wikisource անունը ընդունվել է նույն տարվա աշնանը և իր սեփական դոմեյնային անունը ստացել է յոթ ամիս անց։ Նախագիծը քննադատվել է վստահելիության պակասի համար, սակայն նրան նաև հղվում են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք Ազգային արխիվներն են[2]։ Վիքիդարանը պարունակում է գործեր, որոնք հանրային սեփականություն են, կամ ազատ արտոնագրով են, մասնագիտորեն հրատարակված փաստաթղթեր կամ պատմական սկզբնաղբյուրներ, ոչ փառամոլության ապրանքներ, և ստուգելի են։ Ստուգումները սկզբում կատարվում էին օֆլայն, կամ վստահելով այլ թվային գրադարանների հուսալիությանը։ Այժմ աշխատանքներն ապահովված են օնլայն սկանավորմամբ ProofreadPage-ի ընդլայնման միջոցով, որն ապահովում է նախագծի տեքստերի հուսալիությունը և ճշգրտությունը։
Վիքիդարան | |
---|---|
wikisource.org | |
Տեսակ | թվային գրադարան և կայք |
Սեփականատեր | Wikimedia |
Հեղինակ | Ջիմմի Ուելս |
Բացված | նոյեմբերի 24, 2003[1] |
Փակված | նոյեմբերի 24, 2003 |
Wikisource Վիքիպահեստում |
Առանձին լեզուներով վիքիդարաններ, այժմ թույլատրում են միայն սկանավորմամբ արխիվացված աշխատանքներ։ Չնայած հավաքածուի մեծ մասը տեքստեր են, վիքիդարանում պահվում են նաև այլ մեդիա ձևեր, կոմիքսներից ֆիլմեր, աուդիոգրքեր։ Որոշ վիքիդարաններ թույլատրում են օգտվողի կողմից ստեղծված սեղմագրեր, համապատասխան տվյալ վիքիռեսուրսի համայնքի կողմից մշակված կոնկրետ քաղաքականությանը։