![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1c/Vitim_posle_Bambuyki.jpg/640px-Vitim_posle_Bambuyki.jpg&w=640&q=50)
Վիտիմ (գետ)
գետ Ռուսաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Վիտիմ (ռուս.՝ Витим), գետ Բուրյաթիայի և Իրկուտսկի մարզում։ Լենայի աջ վտակն է։ Երկարությունը 1837 կմ է, ավազանը՝ 225 հազար կմ2։ Կազմավորվում է Վիտիմկա և Չինա գետերի միախառնումից։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիտիմ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Վիտիմ, Բնութագիր ...
Վիտիմ | |
---|---|
![]() Վիտիմ գետը | |
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 1978 |
Ավազանի մակերես | 225 000 կմ² |
Ջրի ծախս | 1520 |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Իսկատյան լեռնաշղթա |
Բարձրություն | 1171 մ |
Գետաբերան | Լենա |
Գետաբերանի տեղակայում | Լենա |
Բարձրություն | 176 մ |
Կոորդինատներ | 59°27′10″ հս․. լ. 112°35′49″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Tsipa River?, Zaza?, Muya?, Kuanda?, Mama River?, Karenga?, Mamakan?, Kalakan?, Kalar River?, Bodaybo?, Yumurchen?, Vitimkan River?, Taksima?, Konda? և Kydzhimit? |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Բուրյաթիայի և Իրկուտսկի մարզ |
Ջրահավաք | Լենայի ավազան |
Գետը Վիքիպահեստում |
Փակել
Վերին և միջին հոսանքում շրջանցում է Վիտիմի սարահարթը, հոսում Ստանովյան բարձրավանդակի տարածքով։ Վորոնցովկա նավակայանից ցած Վիտիմի հունն ու հովիտը լայնանում են և դելտա առաջացնելով՝ միախառնվում Լենային։
Սնումը առավելապես անձրևային է։ Գետաբերանի մոտ ջրի տարեկան միջին ծախսը 2000 մ3/վրկ է։ Վարարում է մայիսից հոկտեմբեր, սառցակալում՝ նոյեմբերից մայիս։