From Wikipedia, the free encyclopedia
Վիտաուտաս Կյարնագիս (լիտ.՝ Vytautas Kernagis, մայիսի 19, 1951, Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 15, 2008[1], Վիլնյուս, Լիտվա), լիտվացի ռեժիսոր, երգահան, երաժիշտ, էստրադային ներկայացումների կոնֆերանսյե, հեռուստահաղորդավար, Լիտվայի ազգային մրցանակի դափնեկիր (2007 թվական)։
Վիտաուտաս Կյարնագիս Ավագ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1951 Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Լիտվա |
Մահացել է | մարտի 15, 2008[1] (56 տարեկան) Վիլնյուս, Լիտվա |
Գերեզման | Անտակալնիսի գերեզմանատուն |
Ժանրեր | sung poetry? |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ, հեղինակ-կատարող, կինոդերասան և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիա |
Պարգևներ | |
Vytautas Kernagis Վիքիպահեստում |
Ծնվել է Վիլնյուսում դերասան, ռեժիսոր Ալեքսանդրաս Կյարնագիսի և դերասանուհի Գրաժինա Բլինայտե-Կյարնագենի ընտանիքում։ 1973 թվականին ավարտել է Լիտվական Խորհրդային Սոցիալիստական հանրապետության պետական կոնսերվատորիայի (այժմ՝ Լիտվայի թատերական և երաժշտական ակադեմիա) դերասանական վարպետության բաժինը, ապա, 1980 թվականին՝ թատերական արվեստի պետական ինստիտուտը։ 1975 թվականից Մոսկվայում՝ Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտում հեռակա սովորել է էստրադային ռեժիսուրա։
1975-1984 թվականներին եղել է Լիտվայի ԽՍՀ պետական ֆիլհարմոնիայի էստրադայի ռեժիսորը։ 1966-1968 թվականներին «Aisčiai» երաժշտական խմբի անդամ, 1970-1973 թվականներին՝ «Rupūs miltai» խմբի անդամ է եղել։ Kabaretas «Tarp girnų» (1979-1983 թվականներ), «Dainos teatras» (1985-1991 թվականներ) խմբերի հիմնադիրն ու ղեկավարն է[2]։
Վարել է տարբեր հեռուստատեսային ժամանցային հաղորդումներ։
Մահացել Է Վիլնյուսում ծանր հիվանդությունից (ստամոքսի քաղցկեղ), թաղված է Անտակալնիսի գերեզմանատանը[3]։
Լիտվական «Երգող պոեզիայի» հիմնադիրը շուրջ երկու հարյուր երգ է ստեղծել իր սեփական բանաստեղծությունների, ինչպես նաև Սիգիտաս Գյադայի, Մարցելիյուս Մարտինայտիսի, Յուոզաս Էրլիցկասի, Սաուկայտիտի, Վինցաս Միկոլայտիսի և այլ բանաստեղծների բանաստեղծությունների համար։ Ձայնագրել է երգերի ալբոմներ[2]։
1975 թվականին Վյաչեսլավ Գանելինի «Սատանի հարսնացուն» ռոք օպերայում («Velnio nuotaka», Կազիս Բորուտայի «Բալտարագիսի ջրաղացին» վիպակի հիման վրա, կինոֆիլմ և ձայնասկավառակ) ձայնագրել է Հիրդվայնիսի պարտիան։ Գեդրյուս Կուպրյավիչյուսի մյուզիքլում՝ «Կրակի հետևորդները» («Ugnies medžioklė su varovais», 1976 թվական) կատարել է Ռոլանդասի պարտիան, կոմպոզիտոր Մինդաուգաս Ուրբայտիսի մյուզիքլում՝ Սիգիտաս Գյադայի «Երգող և պարող Արտույտներ» («Dainuojantis ir šokantis mergaitės vieversėlis», 1981 թվական) բանաստեղծությունների հիման վրա։
Երգել է գլխավոր դերերում, խաղացել է հետևյալ կինոֆիլմերում՝ «Երբ ես փոքր էի» («Kai aš mažas buvau», 1968 թվական, ռեժիսոր՝ Ալգիրդաս Արամինաս), «Փոքրիկ խոստովանություն» («Maža išpažintis», 1971 թվական, ռեժիսոր՝ Ալգիրդաս Արամինաս), «Ներեցեք, խնդրում եմ» («Atsiprašau», 1982 թվական, ռեժիսոր՝ Վիտաուտաս Ժալակյավիչյուս), ինչպես նաև «Ինչ-որ բան է պատահել» (Kažkas atsitiko, 1986 թվական, ռեժիսոր՝ Արթուրաս Պոզդնյակովաս) երաժշտական ֆիլմում [2]։
Համերգներով հանդես է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Նորվեգիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.