ֆրանսերեն ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Վիսամ Բեն Եդեր (ֆր.՝ Wissam Ben Yedder, օգոստոսի 12, 1990[1][2], Սարսել, Ֆրանսիա), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մոնակոյի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։
Բեն Եդերը Սևիլյայի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ազգությունը | Tunisians in France?, Tunisians? և արաբ | ||
Քաղաքացիությունը |
Ֆրանսիա Թունիս | ||
Մականուն | Benyebut | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 12, 1990[1][2] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Սարսել, Ֆրանսիա | ||
Հասակ | 170 սմ | ||
Քաշ | 68 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Մոնակո | ||
Համար | 22 | ||
Պատանեկան կարիերա | |||
2000-2007 | Գարգես լես Գոնես | ||
2007-2009 | Սան Դենիս | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2008-2010 | Ալֆորվիլ | 23 | (9) |
2010-2013 | Թուլուզ B | 20 | (14) |
2010-2016 | Թուլուզ | 156 | (63) |
2016-2019 | Սևիլյա | 91 | (38) |
2019-ներկա | Մոնակո | 1 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2010 | Ֆրանսիա Ֆուտզալ | 2 | (1) |
2012 | Ֆրանսիա Մ21 | 9 | (3) |
2018-ներկա | Ֆրանսիա | 4 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Բեն Եդերը սկսել է Ալֆորվիլում։ 2010 թվականին նա միացավ Թուլուզին[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի հոկտեմբերի 16-ին՝ փոխարինման մտնելով Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[5][6]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2011 թվականի հունվարի 7-ին՝ Ֆրանսիայի գավաթի Փարիզի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը խփեց 2012 թվականի ապրիլի 21-ին՝ Էվիանի դեմ խաղում[8][9]։ 2011-12 մրցաշրջանում Բեն Եդերը անցկացրեց 11 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[10]։
2012 թվականի սեպտեմբերի 1-ին Բեն Եդերը գոլ խփեց Ռեյմսի դեմ հանդիպման 89-րդ րոպեին՝ փրկելով Թուլուզին պարտությունից[11]։ Սեպտեմբերի 22-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[12]։ Նոյեմբերի 25-ին՝ Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում ֆրանսիացին դարձավ 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[13][14]։ 2013 թվականի ապրիլի 6-ին Բեն Եդերը դուբլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նիսի դեմ խաղում, սակայն Թուլուզը պարտվեց 3-4 հաշվով[15]։ Մայիսի 26-ին նա դուբլ ձևակերպեց Մոնպելիեի դեմ խաղում[16]։ 2012-13 մրցաշրջանում Բեն Եդերը անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[17]։
2013 թվականի օգոստոսի 9-ին Բեն Եդերը երկարաձգեց իր պայմանագիրը Թուլուզի հետ մինչև 2017 թվականը[18][19]։ Հոկտեմբերի 5-ին նա խփեց Նիսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[20]։ Նոյեմբերի 30-ին ֆրանսիացին հեթ-տրիկ ձևակերպեց Սոշոյի դեմ խաղում[21][22]։ 2014 թվականի փետրվարի 15-ին Բեն Եդերը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լորյանի դեմ խաղում[23]։ Փետրվարի 23-ին ֆրանսիացին դուբլի հեղինակ դարձավ Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[24][25]։ Մարտի 8-ին Բեն Եդերը գոլ խփեց Ռեյմսի դեմ հանդիպման 88-րդ րոպեին՝ օգնելով Թուլուզին հաղթել 3-2 հաշվով[26][27]։ Մայիսի 17-ին նա հեթ-տրիկ ձևակերպեց Վալենսյենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[28][29]։ 2013-14 մրցաշրջանում Բեն Եդերը դարձավ 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 42 հանդիպումներում[30]՝ դառնալով Լիգա 1-ի միացյալ երկրորդ լավագույն ռմբարկուն[31]։
2014 թվականի սեպտեմբերի 20-ին Բեն Եդերը իրականացրեց 11-մետրանոցը Կանի դեմ խաղում[32][33]՝ հեղինակելով իր 35-րդ գոլը Թուլուզի կազմում Լիգա 1-ում՝ շրջանցելով այս ցուցանիշով Անդրե Պիեր Ժինյակին և դառնալով 21-րդ դարում ակումբի կազմում առաջնությունում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը[34]։ Սեպտեմբերի 27-ին նա գոլ խփեց Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[35][36]։ Հոկտեմբերի 5-ին Բեն Եդերը խփեց Սենտ-Էտիենի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[37]։ Նոյեմբերի 8-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մեցի դեմ խաղում[38]։ Նոյեմբերի 29-ին ֆրանսիացին 2 գոլային փոխանցում տվեց Լորյանի դեմ խաղում[39]։ 2014-15 մրցաշրջանում Բեն Եդերը անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[40]։
2015 թվականի հոկտեմբերի 28-ին Բեն Եդերը դուբլի հեղինակ դարձավ Ֆրանսիայի լիգայի գավաթի Օսերի դեմ խաղում[41]։ Դեկտեմբերի 15-ին նա դուբլ ձևակերպեց լիգայի գավաթի Ռենի դեմ խաղում[42]։ Դեկտեմբերի 19-ին՝ Լիլի դեմ խաղում ֆրանսիացին խփեց իր 50-րդ գոլը Լիգա 1-ում[43][44]։ 2016 թվականի հունվարի 9-ին Բեն Եդերը հեթ-տրիկ ձևակերպեց Ռեյմսի դեմ խաղում՝ 3-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[45][46]։ Մարտի 12-ին նա 2 գոլ խփեց Բորդոյի դեմ խաղում[47]։ Ապրիլի 6-ին՝ Բաստիայի դեմ խաղում ֆրանսիացին դարձավ 2 գոլի և 2 գոլային փոխանցման, իսկ հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով[48][49]։ Թուլուզի առաջին թիմի կազմում Բեն Եդերը անցկացրեց 174 հանդիպում՝ դառնալով 71 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ[50]։
2016 թվականի հուլիսի 30-ին Բեն Եդերը 5 տարվա պայմանագիր կնքեց Սևիլյայի հետ[51][52][53][54]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 14-ին՝ փոխարինելով Լուսիանո Վիետոյին Իսպանիայի սուպերգավաթի Բարսելոնայի դեմ խաղում[55][56]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Էսպանյոլի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[57][58]։ Իր դեբյուտը եվրոպական առաջնություններում նշեց սեպտեմբերի 27-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում և այս խաղում կրկին դառնալով գոլի հեղինակ[59][60]։ Հոկտեմբերի 1-ին Բեն Եդերը դուբլ ձևակերպեց Ալավեսի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[61][62]։ Նոյեմբերի 30-ին ֆրանսիացին դուբլի հեղինակ դարձավ Իսպանիայի գավաթի Ֆորմենտերայի դեմ խաղում[63][64]։ Ֆորմենտերայի դեմ պատասխան խաղում նա դարձավ 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ[65][66]։ 2017 թվականի հունվարի 7-ին Բեն Եդերը հեթ-տրիկ ձևակերպեց Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Սևիլյային հաղթել 4-0 հաշվով[67][68]։ Իր առաջին մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրեց 42 հանդիպում[69]՝ դառնալով 18 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ և Լիոնել Մեսսիի հետ կիսելով Իսպանիայի գավաթի լավագույն ռմբարկուի կոչումը[70]։
2017 թվականի սեպտեմբերի 26-ին Բեն Եդերը հեթ-տրիկ ձևակերպեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Մարիբորի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[71][72]։ Նոյեմբերի 21-ին՝ Լիվերպուլի դեմ խաղում 0-3 պարտվելուց հետո, Սևիլյան 3 գոլ խփեց և խաղն ավարտվեց 3-3 հաշվով, իսկ ֆրանսիացին հեղինակեց գոլերից 2-ը[73][74]։ Խաղից հետո Բեն Եդերը Տվիտերում ծաղրեց Լիվերպուլին՝ հղում կատարելով 2005 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակչին[75]։ 2018 թվականի մարտի 13-ին՝ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Մանչեսթեր Յունայթեդի դեմ երկրորդ խաղում նա փոխարինման մտավ հանդիպման 72-րդ րոպեին ու դարձավ 2 գոլի հեղինակ[76]՝ օգնելով Սևիլյային հաղթել 2-1 հաշվով և 1958 թվականից հետո առաջին անգամ դուրս գալ առաջնության քառորդ եզրափակիչ[77][78]։ Ապրիլի 14-ին Բեն Եդերը հեռացվեց խաղադաշտից Վիլյառեալի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով ոչ սպորտային պահվածքի համար[79]։ Մայիսի 12-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռեալ Բետիսի դեմ խաղում[80]։ Մայիսի 19-ին ֆրանսիացին խփեց Ալավեսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[81]։ 2017-18 մրցաշրջանում Բեն Եդերը անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[82]։
2018 թվականի օգոստոսի 12-ին Բեն Եդերը փոխարինեց Գաբրիել Մերկադոյին Իսպանիայի սուպերգավաթի Բարսելոնայի դեմ խաղում և վրիպեց 11-մետրանոցից հանդիպման 90-րդ րոպեին[83], ինչի պատճառով Սևիլյան պարտվեց 2-1 հաշվով[84][85]։ Սեպտեմբերի 23-ին ֆրանսիացին 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լևանտեի դեմ խաղում[86][87]։ Դեկտեմբերի 13-ին նա դուբլ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Կրասնոդարի դեմ խաղում[88]։ Դեկտեմբերի 23-ին Բեն Եդերը գոլ խփեց Լեգանեսի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ փրկելով Սևիլյային պարտությունից[89]։ 2019 թվականի փետրվարի 14-ին նա խփեց Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Լացիոյի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[90][91]։ Մարտի 10-ին ֆրանսիացին հեթ-տրիկ ձևակերպեց Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում[92][93]։ Մարտի 17-ին Բեն Եդերը գոլ խփեց Էսպանյոլի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով[94]։ Մայիսի 18-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[95]։ Սևիլյայի կազմում Բեն Եդերը անցկացրեց 138 հանդիպում՝ դառնալով 70 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ[96][97]։
2019 թվականի օգոստոսի 14-ին Բեն Եդերը 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[98][99][100]։ Ակումբը նրա համար վճարեց 40 միլիոն եվրո[101][102], և այս գործարքով Ռոնի Լոպեշը տեղափոխվեց հակառակ ուղղությամբ[103]։
Բեն Եդերը ներկայացրել է Ֆրանսիան ֆուտզալի հավաքականի և մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում[104][105]։ Ֆրանսիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի մարտի 15-ին Դիդիե Դեշամի կողմից՝ Կոլումբիայի և Ռուսաստանի դեմ ընկերական խաղերի համար[106][107][108]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 23-ին՝ փոխարինելով Օլիվիե Ժիրուին Կոլումբիայի դեմ խաղում[109][110]։ Իր առաջին գոլը Ֆրանսիայի կազմում խփեց 2019 թվականի հունիսի 11-ին՝ Անդորրայի դեմ խաղում[111][112]։
2019 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ[113]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ալֆորվիլ | 2009–10 | Ազգային առաջնություն 2 | 23 | 9 | 0 | 0 | — | 23 | 9 | |||
Թուլուզ | 2010–11 | Լիգա 1 | 4 | 0 | 1 | 0 | — | 0 | 0 | 5 | 0 | |
2011–12 | 9 | 1 | 1 | 0 | 1 | 0 | 11 | 1 | ||||
2012–13 | 34 | 15 | 2 | 0 | 1 | 0 | 37 | 15 | ||||
2013–14 | 38 | 16 | 2 | 0 | 2 | 1 | 42 | 17 | ||||
2014–15 | 36 | 14 | 1 | 1 | 1 | 0 | 38 | 15 | ||||
2015–16 | 35 | 17 | 2 | 1 | 4 | 5 | 41 | 23 | ||||
Ընդհանուր | 156 | 63 | 9 | 2 | 0 | 0 | 9 | 6 | 174 | 71 | ||
Սևիլյա | 2016–17 | Լա Լիգա | 31 | 11 | 4 | 5 | 5 | 2 | 2 | 0 | 42 | 18 |
2017–18 | 25 | 9 | 6 | 3 | 11 | 10 | — | 42 | 22 | |||
2018–19 | 35 | 18 | 5 | 2 | 13 | 10 | 1 | 0 | 54 | 30 | ||
Ընդհանուր | 91 | 38 | 15 | 10 | 29 | 22 | 3 | 0 | 138 | 70 | ||
Մոնակո | 2019–20 | Լիգա 1 | 1 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 1 | 0 | |
Կարիերայի ընդհանուր | 271 | 110 | 24 | 12 | 29 | 22 | 12 | 6 | 336 | 150 |
2019 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ[113]
Ֆրանսիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 1 | 0 |
2019 | 3 | 1 |
Ընդհանուր | 4 | 1 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Հունիսի 11, 2019 | Էստադի Նասիոնալ, Անդորրա լա Վելյա, Անդորրա | Անդորրա | 2–0 | 4–0 | Եվրո 2020 Որակավորում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.