Վիչենցա
From Wikipedia, the free encyclopedia
Վիչենցա (իտալ. Vicenza, վենետերեն գրվում է նաև Vicenzsa կամ Vicensa[1]), քաղաք Իտալիայի, Վենետո մարզում, հանդիսանում է համանուն շրջանի վարչական կենտրոնը[2],ինչպես նաև կաթոլիկ եկեղեցու թեմի առաջնորդ եպիսկոպոսի նստավայր։ Հռչակվել է որպես ոսկյա զարդեղենի համաշխարհային մայրաքաղաքներից մեկը, ինչպես նաև՝ իբրև Պալլադիոյի քաղաք (Citta del Palladio), քանի որ 16-րդ դարի մեծահամբավ ճարտարապետի նախագծերի հիման վրա կառուցված բազմաթիվ շինություններ կան այստեղ։ Վիչենցան Իտալիայի Վենետո մարզի արդյունաբերական, մշակութային, զբոսաշրջային կենտրոններից է։ Նրա պատմական կենտրոնը 1994 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Դրանից երկու տարի անց այդ ցանկում ընդգրկվել են նաև Պալլադիոյի նախագծերով կառուցված վիլլաները[3]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Վիչենցա | |||||
Vicenza | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Մարզ | ՎենետոՎենետո | ||||
Շրջան | Վիչենցա | ||||
Համայնք | Վիչենցա | ||||
Ներքին բաժանում | historic center of Vicenza? | ||||
Բուրգոմիստր | Ակիլլե Վարիատի | ||||
Մակերես | 80,57 կմ² | ||||
ԲԾՄ | 39 մ | ||||
Խոսվող լեզուներ | իտալերեն | ||||
Բնակչություն | 113 352 մարդ (2013) | ||||
Խտություն | 1406,88 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +39 0444 | ||||
Փոստային ինդեքս | 36100 | ||||
Փոստային դասիչ | 36100 | ||||
Ավտոմոբիլային կոդ | VI | ||||
ISTAT | 024116 | ||||
Պաշտոնական կայք | comune.vicenza.it | ||||
| |||||
Վիչենցայի բնակչության թվաքանակը 2018 թվականի հունվարի 1-ի տվյալներով եղել է 113 946[4] (արվարձանների հետ միասին այդ ցուցանիշը կազմել է 227 226): Քաղաքի հովանավորն է համարվում Վիսենտե Սարագոսցին։ Քաղաքի տոնը նշվում է սեպտեմբերի 8-ին։